«Հիմա ես խմածը կարամ այլ ռակուրսից դիտարկեմ՝ շա՞տ խմած, թե՞ քիչ խմած». Առուշ Առուշանյանը` միջադեպի մասին
![]() 390 Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 18:54 Այսօր տեղեկություն տարածվեց, որ Պարեկային ծառայության աշխատակիցները Երևան քաղաքում կանգնեցրել են օրերս քննարկման առարկա դարձած 000 OO 00 թանկարժեք համարանիշներով «Յաշիկը» (Mercedes G63), որի ղեկին եղել է Գորիսի քաղաքապետ Առուշ Առուշանյանը։ Պարեկներն ստուգել են նրա խմածության աստիճանը, և պարզվել է, որ Առուշանյանի մոտ արձանագրվել է խմածության ամենաբարձր աստիճան։ Դրանից հետո Գորիսի քաղաքապետի մեքենան տեղափոխվել է տուգանային հրապարակ, իսկ Առուշանյանը մեկ տարով զրկվել է վարորդական իրավունքից։ «Մեր երկրում մենք ունենք բազմաթիվ խնդիրներ, բազմաթիվ մեր քույրեր և եղբայրներ էսօր անտուն են, մենք՝ բոլորս, փոխանակ էսօր միասնական փորձենք մեր երկրի առջև ծառացած խնդիրները լուծենք, ամբողջ մեդիադաշտը կարծես մենակ մի հատ մեքենայի զրոներով համարանիշից է խոսում ու քննարկում։ Ես ուզում եմ հասկանալ՝ մեր երկրում ուրիշ խնդիր էլ չունե՞նք, որ մեր կյանքի որակը ուզենանք փոխել, մենակ զրոներ ենք դիսկուրս անում ամբողջ դաշտում»,- ասել է Առուշանյանը։ -Ես առհասարակ հեռու եմ խմիչքից, որովհետև ամբողջ կյանքս զբաղվել եմ սպորտով՝ բռնցքամարտով, և որպես կանոն՝ խմիչքից շատ հեռու եմ։ Թե ինչու են զրկել, փաստաբանները բողոքարկել են, խնդրի լուծումը, երբ որ օրենքի դաշտում պարզ կլինի, բոլորիդ էլ հայտնի կլինի։ -Ստացվում է՝ Ձեր գլխին սարքե՞լ են պարեկները։ -Ես Ձեզ նման բան չասացի, որ իմ գլխին ինչ-որ մի բան սարքել են, ոչ էլ կարան իմ գլխին ինչ-որ մի բան սարքեն։ Ասացի՝ կա խնդիր, որով փաստաբանները զբաղվում են։ Երբ ամբողջական տվյալ լինի, Դուք օրենքի սահմաններում կտեղեկանաք։ -Այսինքն՝ պնդո՞ւմ եք, որ Դուք խմած չեք եղել այդ պահին։ -(Երկար մտածելուց հետո) Խմած՝ հիմա հարաբերական հարց եք տալիս։ Հիմա ես խմածը կարամ այլ ռակուրսից դիտարկեմ՝ շա՞տ խմած, թե՞ քիչ խմած։ Ձեր հարցին պատասխանեցի, որ առհասարակ, սովորաբար չեմ խմում։ Նա նաև նշել է, որ հիմա իր մեքենան տուգանային հրապարակում չէ: Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում: |

«Գիտենք, թե ով է Սամվել Կարապետյանը, բայց երբ տեղին և անտեղին կրկնում եք՝ հակառակ էֆեկտ է ունենում». Մհեր Մկրտչյան
7918:06
«Չարը նրանք են, որոնք խլեցին կյանքը նրանցից, որ դեռ պիտի ապրեին»․ Արման Թաթոյան
9615:36
«Հավատում եմ՝ մեր Հայրենիքն էլ Աստծո զորությամբ հարություն է առնելու»․ Ալվինա Աղաբաբյան
18614:06
«100 տոկոսով համաձայն եմ նրա հետ»․ Արայիկ Հարությունյան
21613:42
«Շնորհավորենք իրար ու բարիշենք»․ Նարեկ Կարապետյան (տեսանյութ)
14213:36
Արցախի դրոշը՝ Երուսաղեմի տաճարում (տեսանյութ)
21213:18
«Փաշինյան Նիկոլի և կաթողիկոսի միջև կոնֆլիկտը ժամանակավորապես սառեցված է»․ Կարեն Հեքիմյան
19113:12
«ԻԻՀ-ի ՀՕՊ-ի հզորացումը զարմացրել և մտահոգել է ԱՄՆ-ին ու Իսրայելին»․ Տիգրան Դավուդյան
10513:00
