Կոմպոզիտորների միությունը հայտարարություն է տարածել
![]() 734 Չորեքշաբթի, 13 մարտի, 2024 թ., 21:54 Հայաստանի Կոմպոզիտորների միությունը դեմ է, որ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան որևէ այլ կառույցի մաս կազմի։ «Այն, որ ԲՈւՀ-երի միավորման հարցն առայժմ դեռ նախագծի տեսքով է, դեռ երաշխիք չէ, որ չի կարող իրականություն դառնալ: «Միավորվող» ԲՈՒՀ-երի ցանկի մեջ է նաև Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան, մեր պետության թիվ մեկ պրոֆեսիոնալ բարձրագույն երաժշտական հաստատությունը, կառույց, որն իր մեկդարյա գոյության ընթացքում բազմաթիվ անգամ հաստատել է թե՛ իր բարձր կարգը, թե՛ իր նշանակության կարևորությունը ինչպես հայ, այնպես էլ համաշխարհային երաժշտարվեստում: Մայրաքաղաքի սրտում կառուցված երաժշտական դարբնոցի շենքը, որպես կառույց, լրացնում է այն հսկա մշակութային համալիրը, որի մեջ ներառված են քաղաքի գլխավոր համերգասրահները, երաժշտական դպրոցները, պարարվեստի ուսումնարանը և այլն, ուստի կոնսերվատորիայի տեղափոխությունը այլ վայր ուղիղ իմաստով կանդրադառնա հաստատության օրգանիկ գործունեության վրա: Բացի այդ, միավորվելով այլ ԲՈՒՀ-երի հետ, փաստացի կդադարի գործել որպես ինքնուրույն կառույց, ինչը ևս ոչ մի կերպ օգուտ չէ հաստատությանը, առավել ևս, որ հայ ազգային կոմպոզիտորական դպրոցի հիմնադրի՝ մեծանուն Կոմիտասի անունն այս դեպքում կհայտնվի, մեղմ ասած, լուսանցքում: Ավելորդ չէ նշել, որ աշխարհի բազմաթիվ երկրներում կան ակադեմիական քաղաքներ, սակայն դա որևէ կերպ չի ազդել, որ փակվեն երկրի համար կենսական նշանակություն ունեցող կոնսերվատորիաները: Ընդհակառակը, պետությունները շարունակել են իրենց բարձր հոգածության ներքո պահել այդ հաստատությունները: Ի վերջո մշակույթի բարձր մակարդակը ցանկացած պետության դիմագիծն է: Պետք է ջանք ու եռանդ չխնայել, որպեսզի մեր ազգային արժեքներից մեկը՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիան 21-րդ դարում նորովի զարգանա՝ շարունակելով լինել թե՛ մեր մայրաքաղաքի, թե մեր ժողովրդի առանցքային կրթօջախներից մեկը: Ուստի այս առիթով, Հայաստանի կոմպոզիտորների միությունը, որի կազմում ընդգրկված գրեթե բոլոր անդամներն ավարտել են հենց այս հաստատությունը, իսկ մի մասն անգամ աշխատում է այդտեղ, իր աջակցությունն է հայտնում Երևանի պետական կոնսերվատորիան իր շենքում գործունեությունը շարունակելու և որևէ այլ կառույցի մաս չկազմելու գաղափարին»,- նշված է Կոմպոզիտորների միության հայտարարության մեջ: |
Երևանյան միջազգային բալետային փառատոնի մեկնարկը տրվել է Մոսկվայի «Մեծ» թատրոնի «Ժիզել» ներկայացմամբ
25907.06.2025, 18:42«Փակվեց թատրոնը, զրկվեցինք աշխատանքից՝ առանց պատշաճ քննարկման և համաձայնության»․ «Գոյ» թատրոն
29807.06.2025, 17:24Կոմիտասի կենդանության օրոք արված վերջին լուսանկարները (լուսանկար)
42005.06.2025, 04:06«Ադրբեջանը հիմք է նախապատրաստում Ստեփանակերտի Սուրբ Հակոբ եկեղեցու և Աստվածամոր Սուրբ Հովանի մայր տաճարի քանդման համար». Հովիկ Ավանեսով (լուսանկար)
72903.06.2025, 19:30Վենեսուելահայ դիրիժոր Դոմինգո Հինդոյանը՝ Լոս Անջելեսի օպերայի երաժշտական տնօրեն
60101.06.2025, 23:30Բացահայտվել են փոքրիկ «Սառցե արքայազնի» կյանքի ու մահվան հանգամանքները (լուսանկար)
118331.05.2025, 23:38Բացառիկ արդյունք՝ պեղումների ժամանակ. հայտնաբերվել են նոր խաչքարեր (լուսանկար)
57031.05.2025, 22:18«Հայ պարի պատմության մեջ առաջին անգամ «կպարի» նաև աշուղական երգը»․ Կարեն Գևորգյան (տեսանյութ)
65430.05.2025, 01:18