Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ. «Ժողովուրդ»

Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ. «Ժողովուրդ»
210
Շաբաթ, 16 մարտի, 2024 թ., 09:48

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանի և ՔՊ-ական պատգամավորների հարաբերությունները տևական լարվածությունից հետո կարգավորվել են:
Ինչպես հայտնել էինք, երեկ Արարատ Միրզոյանը գնացել էր խորհրդարան՝ ՀՀ կառավարության ծրագրի 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցը ներկայացնելու:
Մեր տեղեկություններով՝ ՔՊ-ական պատգամավորները, ի տարբերություն նախորդ անգամների, բավականին լավ են ընդունել Միրզոյանին, նրա հետ զրուցել, հարցեր են քննարկել՝ առանց քամահրանքի ու ագրեսիայի:
Այսինքն՝ Միրզոյանին հաջողվել է հարաբերությունները կարգավորել թիմակիցների հետ, ու նախկին լարվածությունն այլևս չկա»: