Դարերի հարուստ պատմություն. Ոսկեպարի հուշարձանները

Ոսկեպար գյուղը գտնվում է Տավուշի մարզի հյուսիս-արևելքում՝ հայ-ադրբեջանական շփման գծի անմիջական հարևանությամբ։ Ընդգրկված է Նոյեմբերյան համայնքի կազմում։
Բնակավայրը գտնվում է Իջևան-Նոյեմբերյան ճանապարհին։ Գյուղից հյուսիս գտնվում է Բաղանիս, հարավում՝ Աճարկուտ, հարավ-արևելքում՝ Կիրանց գյուղերը։
Ունի դարերի պատմություն և հարուստ է պատմամշակութային հուշարձաններով։ Բնությունը գեղեցիկ է, կազմված է մեծամասամբ անտառապատ լեռներից, իսկ բնակավայրի տարածքով հոսում է համանուն գետը։
Գյուղի արևելյան և արևմտյան կողմում են գտնվում Վերին Ոսկեպար և Ներքին Ոսկեպար նախկին բնակավայրերը, որոնց տարածքը պատմամշակութային առումով անմիջականորեն կապված է Ոսկեպար գյուղի հետ։
Ոսկեպարը հարուստ է տարբեր դարերով թվագրվող պատմամշակութային հուշարձաններով, որոնցից մի քանիսը կներկայացնենք ստորև:
Սուրբ Աստվածածին եկեղեցին գտնվում է հայ-ադրբեջանական շփման գծի տավուշյան հատվածի անմիջական հարևանությամբ՝ դեպի հայկական կողմում։ 

Բերդավանք վանքը գտնվում է Ոսկեպար գյուղից 6 կմ արևմուտք՝ Ոսկեպար գետի ձախակողմյան հարավարևելահայաց անտառածածկ լեռնալանջին և ծովի մակերևույթից բարձր է 1054 մ։ 




Վերին Ոսկեպար նախկին բնակավայրի տարածքում է գտնվում 13-րդ դարի դիտակետ-աշտարակը։

Ոսկեպարի տարածքում կան բազմաթիվ կամուրջներ։ Հայտնիներից է Ոսկեպարի հին կամուրջը, որը գտնվում է գյուղից մոտ 3,5 կմ արևմուտք՝ Ոսկեպար գետի վրա։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
123Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
24616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
96315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
54813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52613.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54812.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49712.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62710.09.2026, 16:12