Նույնիսկ Պուտինից հետո Ռուսաստանն սպառնալու է Եվրոպային

Լատվիայի արտաքին գործերի նախարարության ղեկավար Կրիսյանիս Կարինսը կարծում է, որ նույնիսկ այն ժամանակ, երբ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հեռանա քաղաքական ասպարեզից, Մոսկվայի կայսերական հավակնությունները, որոնք այժմ ապակառուցողական ձևերով դրսևորվում են Ուկրաինայում, կշարունակեն սպառնալ Եվրոպային։
«Եվրոպան երկար ժամանակ գործ կունենա վտանգավոր Ռուսաստանի հետ, և Ռուսաստանի Դաշնության իմպերիալիստական նկրտումները կգերազանցեն Պուտինին»,- կարծում է Կարինսը։
Նա նշել է, որ ՆԱՏՕ-ի տեսանկյունից Եվրոպան դեռ երկար պետք է գործ ունենա խնդրահարույց ու վտանգավոր Ռուսաստանի Դաշնության հետ։
«Նույնիսկ այս պատերազմի ավարտից հետո, և վերջիվերջո բոլոր պատերազմները կավարտվեն, մենք դեռևս կունենանք խնդիր Ռուսաստանի Դաշնությունում, որն ուղղակիորեն կապված չի լինի Պուտինի կառավարման հետ»,- նշել է Կարինսը։
Նախարարի խոսքով, անցյալ ամիս գաղութում ռուս ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիի մահը և այս շաբաթավերջին Ռուսաստանի Դաշնությունում տեղի ունեցած կեղծ նախագահական ընտրությունները միայն ընդգծում են այս կոպիտ փաստը:
«Մենք որևէ նախանշան չենք տեսնում, որ Ռուսաստանի Դաշնությունում կա որևէ շարժում, որը կառաջարկի կրթական, ազատական գաղափարներ դավանող առաջնորդ, մոտ ապագայում դա ընդհանրապես չի սպասվում»,- ասում է ԱԳՆ ղեկավարը։
Կարինսը նշել է, որ հենց Արևելքից եկող մշտական սպառնալիքն է ՆԱՏՕ-ից պահանջում զսպման ուժեղ և թափանցիկ քաղաքականություն։
«Չկա որևէ պատկերացում, որ հաջորդը կարող են լինել Բալթյան երկրները, բայց եթե Ռուսաստանի Դաշնությունը ներխուժի մերձբալթյան երկրներից մեկը, ապա Ռուսաստանի Դաշնությունը կներխուժի ՆԱՏՕ»,- ընդգծել է նախարարը։

««Մանախը» երեկվանից ձերբակալված է»․ Աննա Ծառուկյան
2014:18
Ադրբեջանցու կրակոցից տուժած կնոջ որդին մանրամասներ է ներկայացնում (տեսանյութ)
3214:06
«Սա ցինիզմի թագավորություն է»․ Արման Աբովյան (տեսանյութ)
4213:48
«Իրենց բանակի 90 տոկոսն այս վիճակում է»․ Մհեր Հակոբյան
4713:42
«Ես տեղեկացված եմ եղել, որ օտար մարդ կա, բայց կոնկրետ ազգության մասին չի նշվել»․ Շաքիի վարչական ղեկավար (տեսանյութ)
4913:18
«Ի՞նչ խաղաղություն, երբ չենք կարում արխային ապրել»․ Շաքիի բնակիչ
6312:42
«Թրամփը Մադուրոյին ձերբակալելուց առաջ խորհրդակցել է Grok չաթբոտի հետ»․ #Time
14612:24
«Հորդորում ենք իրականացնել բերքահավաք». Հայհիդրոմետ
7312:12