ՔԿ-ն՝ Սյունիքում 4 մարդու կյանք խլած ավտովթարի մասին

Ոստիկանությունից հաղորդում է ստացվել այն մասին, որ 2024թ. մարտի 19-ին՝ ժամը 05:40-ի սահմաններում, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 207-րդ կիլոմետր հատվածում միմյանց են բախվել Վայոց Ձորի մարզի 38-ամյա բնակչի կողմից վարած «VAZ 21063» մակնիշի և Սյունիքի մարզի 39-ամյա բնակչի կողմից վարած «Opel Astra 1.6» մակնիշի ավտոմեքենաները։
Բախման պատճառով «VAZ 21063» մակնիշի ավոմեքենայում բռնկվել է հրդեհ, որի հետևանքով վերջինիս վարորդը ստացել է մարմնական վնասվածքներ և տեղափոխվել Սիսիանի բժշկական կենտրոն, իսկ 4 ուղևորները՝ նրա 35-ամյա կինը, 11-ամյա որդին, կնոջ 68-ամյա հորեղբայրը և վերջինիս 67-ամյա կինը, ստացած այրվածքներից տեղում մահացել են:
Նշված ողբերգական դեպքի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Կատարվել է դեպքի վայրի, տրանսպորտային միջոցների և դիակների զննություններ, նշանակվել են դատաբժշկական և դիակի դատաբժշկական փորձաքննություններ։
Դեպքի հանգամանքները պարզելուն ուղղված հանձնարարություն է տրվել Ոստիկանությանը:
Քրեական վարույթով նախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում վթարի և ավտոմեքենայում հրդեհի առաջացման պատճառները և այլ հանգամանքները պարզելու նպատակով։
Բուժօգնության տեղափոխված վարորդի առողջական վիճակը գնահատվում է բավարար։

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
144Երեկ, 20:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
148Երեկ, 11:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
41001.11.2026, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
36831.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
45530.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
60728.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
58528.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
58327.10.2026, 16:06