«Սատանան առյուծի պես մռնչում է՝ հոշոտելու մեզ. սատանան դրսից չի լինում, ներսից է լինում». Բագրատ Սրբազան

Հատված Հայ Առաքելական Եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի խոսքից՝ Արևագալի ժամերգության աղոթքից առաջ․ «․․․ Մեզ են սպասում առաջիկա բոլոր փորձությունները։
Ինչպես Աստվածաշունչը հիշեցնում է՝ Սատանան առյուծի պես մռնչում է՝ հոշոտելու մեզ։ Սատանան, ընդհանրապես, դրսից չի լինում, ներսից է լինում։
Վերջին օրերը մեզ համար կանչ են եղել՝ կապված Տավուշի տարածաշրջանի՝ Հայատան աշխարհի մի մասնիկի տարածքների, գյուղերի, բնակավայրերի հանձնման հետ։
Մեղք է ուղղակի, մոլորեցնող չարիք, սուտ և խաբեություն, երբ չհանձնելու պատասխանատվությունը դրվում է միայն տեղի մի քանի գյուղերի ժողովրդի վրա։
Դա մեր մեծ հայրենիքն է, որից անմասն չի կարող լինել մեր ողջ ժողովուրդը։ Դա Հայաստանն է, մեր հայրենիքն է՝ իր ամբողջության մեջ, հետևաբար, սա մարտահրավեր է՝ նետված բոլորիս։
Եվ վերստին ասում եմ՝ պատասխանատվությունը դնել միայն ոսկեպարցիների, բաղանիսցիների, Կիրանցի ժողովրդի, կոթեցիների, ոսկեվանցիների վրա, հանցագործություն է։ Որևէ տարածքում, որևէ գյուղական վայրում կամ քաղաքային միջավայրում որևէ հողակտորի փոփոխման կամ վերափոխման ներքին վեճի մասին չէ խոսքը, այլ թշնամուն հանձնվելու։ Եվ նա, ով կոչված է լինելու անվտանգության ապահովման երաշխավորը, նա ինքն է իր ձեռքերով հրաժարվում այս հողից և ահաբեկում իր իսկ ժողովրդին։
Այսօր՝ այս աղոթքի ժամին, նաև այդ հանձնառությունն ենք ստանձնում մեր այս խոցված վիճակով՝ երբևէ, որևէ կերպով չզիջել։ Եվ ոչ միայն մտածել չզիջելու մասին, այլև այդ ճանապարհով անցնելու հաղթանակի մասին։
Ինչպես մեր Տերն է գնացել այդ ճանապարհով, մեզ էլ՝ որպես իր անունին հավատացողներ, նույն կոչումն է բաժին ընկել»։

Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
45Երեկ, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
54Երեկ, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
105420.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
101719.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
60518.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
115918.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
55017.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
58916.09.2026, 14:48