«Իսլամական պետություն»-ը Մոսկվայի ահաբեկչությունն անվանել է «վերջին տարիների ամենադաժան հարձակումը»
![]() 923 Շաբաթ, 23 մարտի, 2024 թ., 22:30 «Իսլամական պետություն» ահաբեկչական կազմակերպությունն ընդլայնված հայտարարություն է տարածել՝ կապված Մոսկվայի մարզի Կրասնոգորսկ քաղաքի համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչության հետ։ Ահաբեկիչներին մոտ կանգնած գործակալության անունից տարածված հայտարարությունը մարտի 23-ին հայտնվել է խմբավորման գլխավոր թելեգրամ-ալիքում։ Խմբավորումը Կրոկուսում տեղի ունեցած ահաբեկչությունն անվանել է «վերջին տարիների ամենադաժան հարձակումը»։ Հայտարարության մեջ ասվում է, որ «Իսլամական պետության» զինյալները մարտի 22-ին «համակարգված հարձակում են իրականացրել քրիստոնյաների մեծ բազմության վրա»: Հարձակմանը մասնակցել են 4 զինյալներ՝ զինված գնդացիրներով, ատրճանակներով, դանակներով և Մոլոտովի կոկտեյլներով։ Հարձակումից առաջ գրոհայինները դիտարկել են վայրը։ Զեկույցում ասվում է, որ 3 զինյալներ կրակ են բացել դահլիճում գտնվող մարդկանց վրա, իսկ խմբի 4-րդ անդամը հրդեհել է տարածքը։ Հարձակման հետևանքով զոհվել կամ վիրավորվել է առնվազն 300 մարդ, ինչպես նաև խոշոր հրդեհ է տեղի ունեցել, ասվում է հաղորդագրության մեջ: Amaq-ի աղբյուրները հավելել են, որ «հարձակումը տեղի է ունեցել «Իսլամական պետության» և իսլամի դեմ պայքարող երկրների միջև կատաղի պատերազմի նորմալ համատեքստում: «Իսլամական պետությունը» հրապարակել է ենթադրյալ ահաբեկիչների խմբակային լուսանկարը, որոնց դեմքերը փակված են։ Ինչպես նշել է The Insider-ը, լուսանկարում պատկերված 2 անձանց հագուստի գույնը, կտրվածքն ու նախշերը համընկնում են ահաբեկչություն կատարելու կասկածանքով ձերբակալվածների հագուստի հետ։ ![]() |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
11802:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
11201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
14500:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
13000:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
191Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
213Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
146Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
273Երեկ, 23:12

