Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

Ֆրանսիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը

Ֆրանսիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը
411
Երկուշաբթի, 25 մարտի, 2024 թ., 09:54

Ֆրանսիան բարձրացրել է ահաբեկչական սպառնալիքի մակարդակը մինչև ամենաբարձրը՝ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո, հաղորդում է Figaro թերթը՝ հղում անելով երկրի վարչապետ Գաբրիել Աթալի հայտարարությանը՝ պաշտպանության խորհրդի նիստի արդյունքներով:
Ավելի վաղ France-Presse գործակալությունը հայտնել է, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել մակարոնը կիրակի երեկոյան պաշտպանության հարցերով խորհրդի նիստ է հրավիրել՝ քննարկելով Մոսկվայում տեղի ունեցած ահաբեկչությունը և դրա հետևանքները: