«Մենք գիտենք, թե որն էր ահաբեկչության նպատակը». Պուտին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել է, որ Crocus City Hall-ում տեղի ունեցած ահաբեկչությունն իրականացրել են արմատական իսլամիստները, «որոնց գաղափարախոսության դեմ դարեր շարունակ պայքարում է հենց իսլամական աշխարհը»:
ՌԴ նախագահն ընդգծել է, որ անհրաժեշտ է պատասխանել այն հարցին, թե ինչու են ահաբեկիչները հանցագործությունը կատարելուց հետո փորձել մեկնել Ուկրաինա, և ովքեր էին նրանց այնտեղ սպասում։ Ի թիվս այլնի, Ռուսաստանի ղեկավարը նշել է, որ տեղի ունեցածը «միանգամայն տրամաբանորեն» տեղավորվում է Կիևի ռեժիմի կողմից իրականացվող ահաբեկչական արշավների մեջ։
Ըստ Պուտինի, ԱՄՆ-ը փորձում է բոլորին համոզել, որ տեղի ունեցած ահաբեկչության մեջ «ուկրաինական հետք» չկա, որ հարձակումն իրականացրել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը։
Չնայած դրան՝ ռուսական կողմը գիտի, թե ում ձեռքով է կատարվել այդ հանցագործությունը Ռուսաստանի Դաշնության և նրա քաղաքացիների նկատմամբ։ Ռուսաստանին հետաքրքրում է, թե ով է պատվիրել ահաբեկչությունը, հավելել է նա։
Տեղի ունեցած արյունալի ահաբեկչության նպատակը մեր հասարակության մեջ խուճապ սերմանելն էր, հայտարարել է ՌԴ նախագահը։

«Որքա՞ն կարելի է մոլորեցնել և ոչնչացնել Երևանի ճարտարապետական ինքնությունը»․ Վիկտոր Մնացականյան (լուսանկար)
2903:06
Երևանում կանցկացվի «Անցյալի ապագա» միջազգային էթնո-նորաձևության փառատոնը
7300:48
«Ուկրաինայի դեմ պատերազմում զոհվել է շուրջ 500 հազար ռուս զինծառայող». բրիտանական հետախուզություն
185Երեկ, 23:42
Խաչիկ Գալստյանը հայց է ներկայացրել ԵՊՀ ռեկտորի դեմ
88Երեկ, 22:24
94 տարեկան հասակում մահացել է Նորվեգիայի արքայադուստրը
215Երեկ, 21:24
Երևանում նախատեսվում է սեպտեմբերի 19-ին անցկացնել լուռ սգո երթ՝ դեպի «Եռաբլուր»
115Երեկ, 20:12
Սեպտեմբերի 12-ին և 13-ին նախատեսվում են երթևեկության սահմանափակումներ
105Երեկ, 19:18
«Փաստեր, որոնք ապացուցում են, թե ինչպես է ստեղծվել Գագիկ Խաչատրյանին վերագրվող «միլիարդների» միֆը»․ փաստաբանական խումբ
108Երեկ, 18:30