Թաիլանդը կօրինականացնի միասեռ ամուսնությունները

Թաիլանդի խորհրդարանի ստորին պալատն օրենք է ընդունել, որն օրինականացնում է միասեռ ամուսնությունները երկրում։ Այս մասին հայտնում է Reuters-ը։
Օրենքի ընդունմանը կողմ է քվեարկել 415 պատգամավորից 400-ը, նոր նորմի համաձայն՝ ամուսնությունը սահմանվում է՝ որպես երկու անձի ընկերակցություն, այլ ոչ թե կնոջ ու տղամարդու, ինչպես նախկինում էր։ Միասեռ զույգերը կստանան նույն իրավունքները, ինչ հետերոսեքսուալ զույգերը՝ հարկային արտոնություններ, ամուսնական ժառանգություն և երեխաների որդեգրում։
Օրենքն ուժի մեջ կմտնի Սենատի կողմից հաստատվելուց և թագավորի կողմից ստորագրվելուց 120 օր հետո։
Օրենքը վերջնականապես ընդունելուց հետո Թաիլանդը կդառնա աշխարհի 37-րդ երկիրը, որը թույլ կտա միասեռ ամուսնությունները։
Ասիայում միասեռ ամուսնությունները օրինականացվել են միայն Նեպալում և Թայվանում։

Սպասվում են տեղումներ
4707:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
10103:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
11501:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
210Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
135Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
119Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
129Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
223Երեկ, 21:55