Ինչպե՞ս են հավաքագրել Crocus City Hall-ի ահաբեկիչներին․ #РИАНовости

Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնող անձանց հավաքագրել են «Խորասանի ձայնը» Telegram ալիքի միջոցով։ Այն պատկանում է «Իսլամական պետության» աֆղանական թևին և աշխատում է Տաջիկստանի լսարանի համար։ Այս մասին РИА Новости-ին ասել է իրավիճակին ծանոթ աղբյուրը:
«Դիտարկվել են կոնկրետ անձի վերաբերյալ նյութեր։ Այնտեղ առկա է մեր գործընկերների տեղեկանքը, որտեղ գրված է, որ նա գրանցվել է Telegram ալիքում, որտեղ մարդկանց հավաքագրել են ահաբեկչություններ իրականացնելու համար։ Բացի այդ, օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ նույն Telegram ալիքում հավաքագրվել են Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացնողները։ Սա «Sadoi Khuroson» («Խորասանի ձայն») Telegram ալիքն է»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Գործակալությունը նշում է, որ 2023 թվականի հոկտեմբերին ՌԴ ԱԴԾ տնօրեն Ալեքսանդր Բորտնիկովը հայտնել էր Աֆղանստանում «անկայունության գոտու» ստեղծման գործում ամերիկյան և բրիտանական հատուկ ծառայությունների մասնակցության մասին։ Այդ ժամանակ նա ասել էր, որ արգելված «Վիլայաթ Խորասանը» մեծացնում է ներուժը, ինչը ժամանակի ընթացքում թույլ կտա նրան անցնել Աֆղանստանի սահմաններից դուրս ահաբեկչությունների իրականացմանը։

«Եկել է կանանց որձանալու ժամանակը»․ Արման Մելիքյան
4803:06
«Ջերմաստիճանային նոր ռեկորդներ են գրանցվել»․ Լևոն Ազիզյան
7900:48
«Ուկրաինայում խաղաղության հասնելու համար Պուտինի և Զելենսկու հանդիպումը պարտադիր չէ». Թրամփ
14100:36
«Զելենսկին պետք է ավարտի պատերազմը, այլապես հետևանքները կլինեն շատ վատ». Թրամփ
16100:00
Apple-ը հոկտեմբերի 28-ին առաջին անգամ կներկայացնի սենսորային էկրանով MacBook Pro-ն
119Երեկ, 23:48
ՊԵԿ-ը՝ էլեկտրոնային կառավարման համակարգերի խափանման մասին
80Երեկ, 23:36
«Ազատություն, բանականություն, բարոյականություն. Հայաստանի հասարակության նոր կարգախոսը». Վահե Հովհաննիսյան
71Երեկ, 23:24
Ուիթքոֆը չորեքշաբթի օրը կայցելի Ռուսաստան
201Երեկ, 23:18