Վաճառքի է հանվել առաջին Xiaomi մեքենան

Նոր Xiaomi SU7-ն արդեն վաճառքում է: Չինական ընկերության պատմության մեջ առաջին ավտոմեքենան արդեն հասանելի է պատվերների համար, իսկ մեքենաները հաճախորդներին կսկսեն մատակարարվել ապրիլի վերջից։ Այս մասին հայտնում է CarNewsChina կայքը։ Ներկայում Xiaomi SU7 էլեկտրական մեքենան հասանելի է միայն Չինաստանում։ Այնտեղ այն արժե 215,900-ից մինչև 299,900 յուան (29,900 - 41,500 դոլար): Արտահանումն այլ երկրներ կսկսվի ավելի ուշ։
Xiaomi SU7 էլեկտրական մեքենան կդառնա Tesla Model S-ի և Porsche Taycan-ի ավելի մատչելի այլընտրանքը։ Պարզեցված հինգ մետրանոց սեդանն իր չափերով համեմատելի է այս մոդելների հետ: Այն ունի 2 բեռնախցիկ և 4 էկրան սրահում։

Նոր Xiaomi SU7-ը կառաջարկվի երեք մոդիֆիկացիաներով.
ստանդարտ - մեկ շարժիչ, 300 ձիաուժ, 5,3 վրկ՝ 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու համար, առավելագույն արագությունը՝ 210 կմ/ժ, մարտկոցը՝ 73,6 կՎտժ, հեռահարությունը՝ 700 կմ:
Pro - մեկ շարժիչ, 300 ձիաուժ, 5,7 վրկ՝ 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու համար, առավելագույն արագությունը՝ 210 կմ/ժ, մարտկոցը՝ 94,3 կՎտժ, էներգիայի պահուստ՝ 830 կմ:
Max - երկու շարժիչ, 663 ձիաուժ, 2,8 վրկ՝ 0-ից մինչև 100 կմ/ժ արագություն հավաքելու համար, առավելագույն արագությունը՝ 265 կմ/ժ, մարտկոցը՝ 101 կՎտժ, էներգիայի պահուստ՝ 800 կմ։

«Ավտոմեքենայով տեղաշարժվելը մի փոքր շքեղություն պետք է դառնա». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
16909.11.2026, 15:01
Երթևեկության փոփոխություն՝ Երևանում
29309.11.2026, 12:48
«Երևանի քաղաքապետարա՛ն, դիտարկեք առաջարկս». Արմենակ Դանիելյան (տեսանյութ)
61906.11.2026, 11:12
Ինչ պայմաններում են երթևեկում Երևանի երթուղային ավտոբուսների ուղևորները (տեսանյութ)
67205.11.2026, 22:24
«ՔՊ-ի գաղափարական աղվեսի գլուխը». Հովհաննես Իշխանյան
72804.11.2026, 22:30
Ալեք Մանուկյան փողոցում երթևեկության կազմակերպման փոփոխություններ կլինեն
67904.11.2026, 21:54
«Իսկ ո՞վ պետք է փոխի վարորդների վարքագիծը». Հակոբ Բադալյան
54404.11.2026, 16:36
«Ժամը 10:30-17:00-ը Երևանում ավտոմեքենա վարելու համար պետք է վարձավճար սահմանվի տարեկան 1,5 միլիոն դրամ». Գեղամ Նազարյան
60903.11.2026, 19:36