Աֆղանստանում պատրաստվում են մահապատիժ սահմանել ամուսիններին դավաճանած կանանց համար

Աֆղանստանում պատրաստվում են մահապատիժ սահմանել կանանց համար՝ ամուսնական դավաճանության համար։ Նրանք հրապարակայնորեն քարկոծվելու են մինչև մահ: Այս մասին հայտարարել է թալիբների գերագույն առաջնորդ Հայբաթուլլա Ախունդզադան, փոխանցում է The Telegraph-ը։
«Դուք ասում եք, որ դա կանանց իրավունքների խախտում է, երբ մենք նրանց քարկոծում ենք մինչև մահ: Բայց մենք շուտով պատիժ կսահմանենք դավաճանության համար: Մենք կծեծենք կանանց հանրության առաջ: Մենք հրապարակավ քարկոծելու ենք նրանց մինչև մահ»,- սպառնացել է մոլլան արևմտյան պաշտոնյաներին ուղղված ձայնային ուղերձի ժամանակ, որը հեռարձակվել է աֆղանական հեռուստատեսությամբ։
Ըստ Ախունդզադայի, թալիբները պաշտպանում են մարդու իրավունքները «որպես Աստծո ներկայացուցիչներ», իսկ արևմտյան իշխանությունները «որպես սատանայի ներկայացուցիչներ»:
Նա նաև ասել է, որ միջազգային հանրության կողմից պաշտպանվող կանանց իրավունքները հակասում են իսլամական շարիաթի մեջ կանանց դերի մասին թալիբների մեկնաբանությանը: Նա խոստացել է կռվել Արևմուտքի դեմ ևս 20 և ավելի տարի:
Չնայած ավելի չափավոր կառավարություն ձևավորելու խոստումներին, թալիբներն արագ վերադարձան խիստ հանրային պատիժներին, ինչպիսիք են հրապարակային մահապատիժներն ու մտրակումները, նշում է The Telegraph-ը:

«Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է». Շիրազ Խաչատրյան
4214:48
«Բաց նամակ՝ Սրբուհի Գալյանին». Էրիկ Բեգլարյան
5414:42
«Իշխանությունը մի ձեռքով օրենք է ընդունում, մյուսով՝ ինքն առաջինը խախտում այն»․ Արմեն Հովասափյան
4314:12
«Վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել գլխավոր դատախազի բողոքը». Արա Զոհրաբյան
6311:00
«Կրկին սպասվում է ցիկլոնի ներթափանցում». Գագիկ Սուրենյան (տեսանյութ)
7609:42
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
7407:36
«Եվ մենք մտածում ենք, որ նման մարդկանց հետ կարո՞ղ ենք երկիր փոխել». Կարինե Հարությունյան
11401:06
«Ադրբեջանական ամեն հանցանքի հետևից պետք է գնալ մինչև վերջ». Արման Թաթոյան (տեսանյութ)
9300:30