Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախի վերադարձը կիրականանա, գուցե` բազում չարչարանքների ճանապարհով». Արցախի թեմ

«Արցախի վերադարձը կիրականանա, գուցե` բազում չարչարանքների ճանապարհով». Արցախի թեմ
314
Շաբաթ, 30 մարտի, 2024 թ., 21:06

Հայ Առաքելական Եկեղեցու Արցախի թեմը ուղերձ է հղել Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ․
«Սիրելի հայրենակիցներ,
Մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի Հրաշափառ Հարության տոնի առթիվ մեր սրտագին շնորհավորանքներն ենք հղում Ձեզ և կրկնում հրեշտակաձայն ավետիսը՝ «Քրիստոս յարեաւ ի մեռելոց»։
Սուրբ Հարության տոնը Քրիստոսի օրինակով մեզ ուսուցանում է, որ մենք կարող ենք անցնել չարչարանքների, տառապանքների, ցավի միջով, բայց հասնել ամենաերանելի ու հավիտենական բարիքի: Դժվարությունների ուղին պետք է դիտարկել ոչ թե որպես պատիժ, այլ որպես փորձություն ու հնարավորություն՝ ավելիին ձգտելու ու հասնելու:

Մենք այս համատեքստում պետք է տեսնենք նաև հայրենի Արցախի վերադարձը, ինչը կիրականանա գուցե բազում չարչարանքների ճանապարհով, բայց կլինի երանելի ձեռքբերում բոլորիս համար:

Առ Աստված աղոթքով մաղթում ենք բոլորիս անսասան խաղաղություն՝ անձնական և ազգային կյանքում: Թող Տերունական այս տոնը լցնի ամենքիս հոգիները Հարության անմար լույսով, որպեսզի երբեք չընկրկենք խավարին ու մահվան հանդիման»։