ՌԴ ԱԳՆ-ն պահանջել է ձերբակալել Ուկրաինայի ԱԱԾ-ի ղեկավարին
![]() 752 Կիրակի, 31 մարտի, 2024 թ., 22:00 Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը Ուկրաինայի իշխանություններին է փոխանցել «Ահաբեկչական պայթյունների դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» (ICBT) և «Ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի միջազգային կոնվենցիայի» (ICFT) շրջանակներում անհապաղ ձերբակալելու և արտահանձնելու պահանջները բոլոր նրանց, ովքեր ներգրավված են եղել ահաբեկչություններում, այդ թվում՝ մարտի 22-ին Crocus City Hall-ում կատարված հարձակմանը, հայտնում է գերատեսչության մամուլի ծառայությունը։ Հայտարարության մեջ առանձին նշվում է Ուկրաինայի անվտանգության ծառայության ղեկավար Վասիլի Մալյուկի անունը, ով խոստովանել է, որ Ուկրաինան կազմակերպել է Ղրիմի կամրջի վրա պայթյունը։ Ի թիվս այլ ահաբեկչությունների, ռուսական գերատեսչությունը նշել է պայթուցիկ սարքերի օգտագործումը, որը հանգեցրել է լրագրող Դարիա Դուգինայի և ռազմական հրամանատար Մաքսիմ Ֆոմինի (Վլադլեն Թաթարսկիի) մահվանը, գրող Զախար Պրիլեպինի ծանր վնասվածքին և նրա վարորդ Ալեքսանդր Շուբինի մահվանը, Ղրիմի կամրջի պայթյունի հետևանքով 5 մարդու մահվանը և 42 մարդու վիրավորմանը: Ռուսաստանն Ուկրաինայից պահանջում է «անհապաղ դադարեցնել ցանկացած աջակցություն ահաբեկչական գործողություններին, հանձնել մեղավորներին և փոխհատուցել տուժածներին պատճառված վնասի համար»։ ԱԳՆ-ն հիշեցրել է, որ Կիևի կողմից հակաահաբեկչական կոնվենցիաներով ստանձնած պարտավորությունների խախտումը կհանգեցնի նրա միջազգային իրավական պատասխանատվության։ |

«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
7823:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
9623:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
14923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
14923:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
8023:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
18622:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
14121:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
15221:42
