Դամասկոսում հարձակման է ենթարկվել Իրանի հյուպատոսությունը. զոհերի թվում է ԻՀՊԿ-ի գեներալը

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի գեներալ Մոհամմադ Զահեդին սպանվել է Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա իսրայելական հարձակման հետևանքով, հայտնում է իրանական Fars պետական գործակալությունը։
Հաղորդվում է, որ հարձակման ժամանակ զոհվել են նաև իրանցի դիվանագետներ:
Դուբայից (ԱՄԷ) հեռարձակվող Al Hadath հեռուստաալիքը հայտնել է, որ հրթիռներից մեկն ընկել է վիլլա, որն օգտագործվում է լիբանանյան և պաղեստինյան կազմակերպությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների համար։ Իրանի դեսպանը եղել է դեպքի վայրում, սակայն չի տուժել, պնդում է հեռուստաալիքը։
Իրանի դիվանագիտական առաքելության համալիրի մոտ կան վիլլաներ, որտեղ ապրում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի իրանցի ռազմական խորհրդականները։
Իսրայելի պաշտպանության բանակը հրաժարվել է մեկնաբանել իսրայելական զինվորականների՝ Դամասկոսին հարվածելու մասին տեղեկությունը։ «Մենք չենք մեկնաբանում օտարերկրյա ԶԼՄ-ների հաղորդագրությունները»,- ՏԱՍՍ-ի հարցմանը հեռախոսով պատասխանել է բանակի մամուլի ծառայության ներկայացուցիչը։

Սպասվում են տեղումներ
4707:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
10103:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
11501:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
210Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
135Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
119Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
129Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
223Երեկ, 21:55