«Մեր երկրի ղեկավարությունը չի՛ կարող պատերազմ վարել, դրա համար է պատերազմը սարսափելի». Բագրատ արքեպիսկոպոս

Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի խոսքը՝ Ոսկեպարի Սուրբ Աստվածածնի ժամերգության ժամանակ․ «Ուղերձ չարիքին՝ պատիվ ու անուն ունեցող հայությունը հող հանձնելու տրամադրություն չունի
Տավուշից, Հայաստանի տարբեր շրջաններից, արտերկրից հայություն է այստեղ հավաքվել։ Սա ի՞նչ խորհուրդ ունի․ որքան էլ տարբեր ենք, մենք մեկ միություն ունենք, որը 2 կարևոր սյունից, գաղափարից է բաղկացած՝ Աստված և Հայրենիք։ Հայրենիք, որն այսօր ուղղակի տնքում է։
Հայրենիքը կանչում է մեզ ուղղակի։ Այդ կանչն է այսօր մեզ բոլորիս այստեղ է բերել։
Այստեղից ընդամենը մի քանի մետր է հեռու մեր հողում գտնվող թշնամին։ Սա ոչ ոսկեպարցու խնդիրն է, ոչ բաղանիսցու խնդիրն է, ոչ կիրանցցու խնդիրն է, այլ մեր բոլորի խնդիրն է։ Եթե դուք քրիստոնյա եք, ուրեմն դուք էլ հետևեք Քրիստոսի օրինակին։
Մեզ վախեցնում են պատերազմով։ Մեր երկրի ղեկավարությունը չի՛ կարող պատերազմ վարել, դրա համար է պատերազմը սարսափելի։
Զինվորականն ասում է՝ բա մեր ճակատին գրա՞ծ ա, որ մենք անընդհատ կռիվ անենք։ Այս պատգամը թող այստեղից գնա չարիքին, որ պատվախնդիր, պատիվ ու անուն ունեցող հայությունը որևէ ձևով հող հանձնելու տրամադրություն չունի, որքան էլ փորձեք պարտադրել դա:
Մենք դեռ մեր տղերքին երազ ունենք վերադարձնելու՝ Հայրենիք ունենք վերադարձնելու»։

Մահացել է արձակագիր Վահագն Գրիգորյանը
56Երեկ, 23:24
«Հոգեպես դատարկ շերտերը ծաղրում են, իսկ համաշխարհային արվեստի էլիտան՝ խոնարհվում». Շուշաննա Հայասա (տեսանյութ)
64Երեկ, 22:42
Հնագետները հայտնաբերել են I դարի սինագոգ, որտեղ, հնարավոր է, քարոզել է Հիսուսը
106420.09.2026, 23:12
Արցախի մշակութային ժառանգության օմբուդսմենի գրասենյակը միջազգային հանրությունից ակնկալում է գործնական քայլեր
102319.09.2026, 16:12
Նախատեսվում է «Տիրինկատարի վիշապաքարերը և մշակութային լանդշաֆտը» հայտը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հիմնական ցանկում գրանցել 2028-2029 թթ.
60718.09.2026, 23:42
«Օսկար»-ի առաջադրվելուց հետո ռեժիսոր Անդրեյ Զվյագինցևը ճանաչվել է «օտարերկրյա գործակալ»
116518.09.2026, 18:54
Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
55217.09.2026, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
59116.09.2026, 14:48