Ցեղասպանության սպառնալիքը տարածվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա․ Լեմկինի ինստիտուտ
![]() 929 Հինգշաբթի, 04 ապրիլի, 2024 թ., 12:48 Մեկ ամիս է անցել Հայաստանի ինքնիշխան Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սպառնալիքների մասին մեր վերջին նախազգուշացումից։ Այս մասին ասվում է Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի տարածած հաղորդագրության մեջ։ «Այժմ մենք հրապարակում ենք երրորդ նմանատիպ հաղորդագրությունը՝ հաշվի առնելով Ադրբեջանի աճող հռետորաբանությունն ու պահանջները, ինչպես նաև Ադրբեջանի վերջին հարձակումները ՀՀ Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի վրա: Ավելի վաղ մենք հրապարակել էինք բազմաթիվ հաղորդագրություններ Արցախի Հանրապետության վերաբերյալ, որը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին բռնազավթվել էր Ադրբեջանի կողմից և զրկվել իր բնակչությունից։ Այժմ, ինչպես և ենթադրվում էր մեր նախորդ հրապարակումներում, ցեղասպանության սպառնալիքը տարածվել է բուն Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի վրա։ Ըստ երևույթին, Ադրբեջանը հավատարիմ է Հայաստանի ինքնիշխան տարածքի աստիճանական օկուպացիայի ռազմավարությանը։ Ներկայումս նա ձգտում է վերահսկողություն հաստատել ՀՀ Տավուշի մարզի 8 գյուղերի նկատմամբ։ Նրա նպատակն է վերահսկել հայկական պետության ողջ տարածքը և Ադրբեջանի մայրցամաքային մասը միավորել Թուրքիայի հետ։ Հայաստանի համար վտանգը դարձել է լուրջ, ինչը պահանջում է անհապաղ և համակարգված ուշադրություն միջազգային հանրության կողմից: Անհրաժեշտ են հրատապ գործողություններ՝ կանխելու տարածքային օկուպացիայի և ցեղասպանության ևս մեկ դեպք, ինչպիսին տեղի ունեցավ Արցախում ընդամենը վեց ամիս առաջ։ Տավուշի մարզում տեղի ունեցած այս անհետաձգելի իրադարձությունները, ըստ երևույթին, վկայում են Հայաստանի տարածքի նկատմամբ Ադրբեջանի հավակնությունների մասին։ Այժմ Ադրբեջանն ավելի է ակտիվացրել իր տարածքային պահանջները։ Հայաստանի կառավարությունը պաշտոնապես հաստատել է 31 գյուղերի նկատմամբ ադրբեջանական օկուպացիան։ Կարևոր է ընդգծել, որ քննարկվող 31 գյուղերը գտնվում են Հայաստանի ինքնիշխան տարածքում և տարբերվում են անկլավա-էքսկլավային տարրից, որը դարձել է էական գործոն, որն էլ նպաստել է 2 երկրների միջև սահմանազատման գործընթացի ձգձգմանը»,- նշում է Լեմկինի ինստիտուտը։ |

«Կուզեի՞ք Արցախն էլ պատահմամբ գյուղ ասեին, բայց հայկական լիներ». Արամ Գևորգյան
2509:42
«Մեքսիկայում քաղաքացիական պատերազմի նման մի բան է սկսվել». Մհեր Հակոբյան (տեսանյութ)
5909:00
«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
366Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
360Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
357Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
233Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
312Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
270Երեկ, 11:07
