«Անգործություն է, կամ միտում, որ չեն ուզում՝ գործը հասնի վարչապետին»․ Սարգիս Արզումանյան

Արդեն երեք օր է՝ «Գոյ» թատրոնի դերասանները նստացույց են անցկացնում՝ պահանջելով բացել թատրոնի փակ դուռը։ Հիշեցնենք, որ դուռը կողպվել է Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոնի տնօրինության կողմից՝ պատճառաբանությամբ, թե «Գոյ»-ը վերակազմակերպումից հետո այլևս Սունդուկյանի մաս է կազմում և դերասանների մուտքը պետք է լինի մայր թատրոնի գլխավոր մուտքից՝ սահմանված անցաթղթերով։
Դերասանների կողմից նաև նամակ է ուղարկվել վարչապետ Փաշինյանին՝ մատնանշելով ԿԳՄՍ նախարարության և մայր թատրոնի կողմից թույլ տրված մի շարք ապօրինություններ, սակայն դիմումը, դերասան Սարգիս Արզումանյանի խոսքով, վերահասցեավորվել է այն մարդկանց, ովքեր այդ ապօրինությունները կատարել են։ «Նամակը փաստացի չի հասել վարչապետին, գրության վերջում կար խնդրանք, որ թատրոնից երեք հոգի հանդիպեն վարչապետի հետ և քննարկեն հարցը, բայց փաստաթուղթը վերահասցեավորելով ԿԳՄՍ նախարարություն, ինչպե՞ս է հարցը լուծվելու։ ԿԳՄՍ նախարարությո՞ւնը պետք մեզ թույլ տա, որ հանդիպենք վարչապետի հետ։ Սա բացահայտ անգործություն է, կամ միտում, որ այս մարդիկ չեն ուզում, որ գործը հասնի վարչապետին, վարչապետը գիտի, թե չգիտի՝ հարցի մյուս կողմն է»,- ասել է Արզումանյանը։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
119Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
24416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
95715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
54613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62610.09.2026, 16:12