ԱՄՆ սենատորները Բայդենի վարչակազմին կոչ են արել ապահովել Արցախի նախկին ղեկավարների ազատ արձակումը
![]() 1211 Ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ., 13:00 Ամերիկայի հայ դատի հանձնախումբը (ANCA) հաղորդագրություն է տարածել, որում ասվում է, որ սենատորներ Էդ Մարքեյը, Բիլ Քեսիդին, Թոմ Թիլսն ու Գերի Փիթերսը կոչով դիմել են ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի վարչակազմին։ «Բայդենի և Հարիսի վարչակազմի անկարողությունը՝ պատասխանատվության ենթարկելու Ադրբեջանին՝ Արցախում ցեղասպանության, Հայաստանի տարածքների օկուպացիայի և Արցախի քաղաքական առաջնորդներին կալանքի տակ պահելու համար ոչ միայն խաթարում է խաղաղությանն ուղղված ջանքերը, այլև ահագնացնում է Ադրբեջանի կողմից ագրեսիայի վերսկսման վտանգը»,-հայտարարել է ANCA-ի գործադիր տնօրենը Արամ Համբարյանը։ Նամակում, որը կոչ է անում Պետդեպարտամենտին Արցախում տեղի ունեցածը որակել որպես էթնիկ զտում, նշվում է Բայդենի վարչակազմի վճռականության անհրաժեշտությունը՝ պաշտպանելու միջազգային երաշխիքներով իրենց տուն վերադառնալու հայերի իրավունքը։ Իրենց նամակում սենատորները նշել են, որ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունների հետ վարչակազմի բանակցություններում բանտարկյալների ազատ արձակումը պետք է լինի նախապայման կամ առնվազն ցանկացած խաղաղության պայման»։ |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
