Երկրաշարժի պատճառով Նյու Յորքի օդանավակայանները դադարեցրել են աշխատանքը

Նյու Յորքի «Ջոն Քենեդու» և «Նյուարք Լիբերթի» օդանավակայանների աշխատանքը ժամանակավորապես դադարեցվել է տեղի ունեցած երկրաշարժի պատճառով։ Այս մասին ուրբաթ՝ ապրիլի 5-ին, ասել է Նյու Յորք նահանգի նահանգապետ Քեթի Հոչուլը։
Քաղաքական գործիչը հարևան Նյու Ջերսի նահանգում տեղի ունեցած՝ 4,8 մագնիտուդով երկրաշարժն անվանել է վերջին հարյուրամյակի ամենախոշոր երկրաշարժն Արևելյան ափին։ Նա ընդգծել է, որ իշխանությունները դեռ չեն հայտնաբերել «մարդկանց կյանքին սպառնացող» իրավիճակներ, սակայն հետաքննությունը շարունակվում է։
ԱՄՆ Դաշնային ավիացիոն վարչությունը հայտնել է, որ երկրաշարժը կարող է ազդել նաև Նյու Ջերսիի, Ֆիլադելֆիայի և Բալթիմորի օդային նավահանգիստների շահագործման վրա։
Գերատեսչության ներկայացուցիչը վստահեցրել է, որ միջոցներ կձեռնարկվեն օդանավակայանների և օդային ենթակառուցվածքների աշխատանքը սովորական ռեժիմով արագ վերսկսելու համար։
Ավելի վաղ ամերիկացիներին հանգստացրել են՝ ԱՄՆ-ի գլխավոր խորհրդանիշը՝ Ազատության արձանը, ցնցումներից չի տուժել։ Նյու Յորքի քաղաքային զբոսայգիների վարչությունը հայտնել է, որ հուշարձանը մնացել է անվնաս:

Սպասվում են տեղումներ
4707:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
10103:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
11501:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
210Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
135Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
119Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
129Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
223Երեկ, 21:55