Կայացել է «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության համատավուշյան հանդիպումը
381 Ուրբաթ, 05 ապրիլի, 2024 թ., 23:48 Տեղի է ունեցլ «Տավուշը հանուն հայրենիքի» նախաձեռնության համատավուշյան հանդիպումը Որպես բանախոսներ հանդես եկան ՀՀ ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը, գնդապետ Միհրան Մախսուդյանը, Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը և Տավուշի թեմի առաջնորդ Տեր Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը։ Գնդապետ Միհրան Մախսուդյանը խոսքն սկսեց Վազգեն Սարգսյանի խոսքով. «Հայրենիքն սկսվում է սահմաններից»։ Կոչ արեց պայքարել, չվախենալ, միասնական լինել և հետևել Նժդեհի խոսքին. «Ժողովուրդներն առանց հայրենասիրության նման են մարմնի առանց հոգու»։ Նաիրի Սարգսյանը նշեց, որ «քաղաքականություն» եզրը մոլորություն է։ Հայաստանում չկա «քաղաքական» ինստիտուտ։ Կա հայ հասարակության բարոյահոգեբանական վիճակի կայունության խնդիր և ռազմական ու տնտեսական բաղադրիչների համադրության հարց։ Այնուհետև ներկայացվեց թշնամի երկրների ռազմավարությունը, ռազմա-կան, տնտեսական մարտահրավերները. «Հայաստանի Հանրապետությունը կարող է լինել հզոր և հարուստ։ Ու սա կարող է լինել շուրջ մեկ տարում»։ Բագրատ Սրբազանն իր խոսքում ասաց․ «Ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, ես ձեր կյանքով եմ զբաղվում։ Մի քսան-երեսուն տարվա աչքով նայեք՝ սերունդները մեզ ի՞նչ են ասելու, ի՞նչ աչքով են նայելու։ Չեն ասելո՞ւ՝ իրար ուտելով երկիրը հանձնեցին»։ Վերջում Սրբազանն անդրադարձավ այն մարդկանց, որոնք տարբեր պատճառներով վախենում են մասնակցել շարժմանը. «Մի՛ վախեցեք։ Հնարավորություն ունեք սրբագրելու ձեր կոմֆորմիզմը»։ Շարժման անունը վերահաստատվեց. «Տավուշը հանուն հայրենիքի»։ Հետագա քայլերի մասին կարող եք տեղեկանալ սույն էջից»։ Աղբյուրը` «Տավուշը հանուն հայրենիքի» |
Փաշինյանը նախագահելու է Մոսկվայում կայանալիք՝ ԵԱՏՄ 10-րդ գագաթնաժողովը
6319:54«Շատ հարցեր են կուտակվել». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն
14719:18ՀՀ նախագահը մեկնում է ԱՄՆ
9216:36Վարչապետի աշխատակազմից արձագանքել են Բագրատ Սրբազանի հայտարարությանը
14516:00Փաշինյանն ասուլիս կտա
12412:24Հայտնի է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման օրը
29811:18Արարատ Միրզոյանը պաշտոնական այցով մեկնում է Հունգարիա
155Երեկ, 19:24Շրջանառվող տեղեկությունները սուտ են․ ՀՀ ՊՆ
34804.05.2024, 00:48