Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +12 °C

Կրակել են պատուհանի վրա․ պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է

Կրակել են պատուհանի վրա․ պատուհանի տակ քնած երեխան հրաշքով փրկվել է
345
Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 13:24

Ադրբեջանցիները սկսել են կրակել երեկոյան ժամը 23։00-ից երևի մինչև 04.00-05.00-ը։ «Հրապարակ»-ի հետ զրույցում այս մասին տեղեկացրել է Տավուշի մարզի Մովսես սահմանամերձ գյուղի նախկին գյուղապետ Զավեն Պապյանը։ Գյուղի վրա կրակելու հետևանքով տները մեծ վնասներ են կրել՝ տանիքներն են հիմնականում վնասվել:

«Տներից մեկի պատուհանի վրա կրակել են մեծ տրամաչափի զենքով ու հենց պատուհանի տակ քնած երեխա է եղել՝ հրաշքով փրկվել է, բան չի պատահել… Բարեբախտաբար վիրավորներ չկան: Տները շատ վնասվել են, բայց մարդկային վնասներ չեն եղել»,- ասել է Պապյանը:

Այս պահին իրավիճակը հանգիստ է:

Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։