Հինգշաբթի, 02 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Խոշտանգման դեպք՝ ոստիկանության Մասիսի բաժնում»․ փաստաբանն ահազանգում է

«Խոշտանգման դեպք՝ ոստիկանության Մասիսի բաժնում»․ փաստաբանն ահազանգում է
336
Շաբաթ, 06 ապրիլի, 2024 թ., 18:54

Փաստաբան Հրանտ Դադոյանը ֆեյսբուքյան իր էջում լուսանկարներ է տարածել՝ կից գրելով հետևյալը․ «2024 թվականի մարտի 28-ին ՀՀ ՆԳՆ ոստիկնության Մասիսի բաժին են բերման ենթարկվել, ապա՝ ձերբակալվել երեք անձինք (նախաքննության շահերից ելնելով տվյալներ չեն հրապարակվում):
Ոստիկանության աշխատակիցները ՄԵՐ ՊԱՇՏՊԱՆՅԱԼԻ՝ Ա.Է-ի գործողությունների վերաբերյալ խոստովանական ցուցմունքներ կորզելու նպատակով խոշտանգել են Մ․Հ-ին և Հ․Է-ին:
Դաժան ծեծի արդյունքում ոստիկանության ծառայողը կոտրել է Մ․Հ-ի ձեռքը, իսկ մյուս ոստիկանի հարվածի հետևանքով վնասվել է Հ․Է-ի ականջը:
Հիշյալ անձինք ձերբակալումից ազատվելուց հետո դիմել են բուժհաստատություն և ստացել համապատասխան բուժօգնություն։
Խոշտանգման վերաբերյալ հանցագործության մասին հաղորդումներ են ներկայացվել՝
ՀՀ ԱԱԾ Տնօրենին,
ՀՀ ՆԳՆ Նախարարին,
ՀՀ գլխավոր Դատախազին,
ՀՀ քննչական կոմիտե Նախագահին
Մարդու իրավունքերի Պաշտպանին։
Դեպքի առթիվ՝ ՀՀ Քննչական կոմիտեում ՀՀ քրեական օրենսգրքի 450-րդ հոդվածով նախատեսված հանցագործության հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։
Օբյեկտիվորեն ակնկալվում է, որ իրավապահ մարմինները հիշյալ դեպքին խստագույնս կարձագանքեն՝ կոնկրետ քրեաիրավական գնահատականներով»։

«Խոշտանգման դեպք՝ ոստիկանության Մասիսի բաժնում»․ փաստաբանի ահազանգը

Աղբյուրը`   Հրանտ Դադոյան