Իսրայելը զորքերը դուրս է բերում Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիսից

Իսրայելի պաշտպանության բանակը կիրակի օրը՝ ապրիլի 7-ին, հայտարարել է, որ իր զորքերը դուրս է բերել Գազայի հատվածի հարավում գտնվող Խան Յունիս քաղաքից, որը համարվում է իսլամիստական ՀԱՄԱՍ շարժման կարևոր բազան։ «98-րդ դիվիզիան ավարտել է իր առաքելությունը Խան Յունիսում»,- ասվում է Իսրայելի պաշտպանության բանակի հայտարարության մեջ, որը մեջբերում է dpa-ն: Իսրայելական զորքերը լքել են Գազայի հատվածը «վերականգնվելու և հետագա գործողություններին պատրաստվելու համար», պարզաբանում է բանակի հրամանատարությունը։
Այնուամենայնիվ, հայտարարության մեջ ասվում է, որ Իսրայելի պաշտպանության բանակի «զգալի ուժեր» մնում են Գազայի հատվածում, որոնք «կպահպանեն իսրայելական բանակի գործողությունների ազատությունը և հետախուզական տվյալների հիման վրա ճշգրիտ գործողություններ իրականացնելու կարողությունը»:
Արդյո՞ք Խան Յունիսից զորքերի դուրսբերումը «կարևոր շրջադարձ» է նշանակում Իսրայելի՝ ՀԱՄԱՍ-ի դեմ պատերազմում, թե՞ դա նոր միջանկյալ քայլ է Եգիպտոսի հետ սահմանին գտնվող Ռաֆահ քաղաքում հնարավոր գործողության ուղղությամբ, այս պահին մնում է անհասկանալի, նշում է dpa գործակալությունը։

«Կարծում էին՝ Հայաստանն այլևս զվարթ փառատոնների երկիր է, կուլ կտան». Նարինե Դիլբարյան
7903:06
«1920-ի սեպտեմբերի 28-ին Թուրքիան հարձակվեց՝ նպատակ ունենալով նվաճել Արևելյան Հայաստանը». Նաիրի Հոխիկյան
8002:06
«Հայությունն ի վիճակի չեղավ մի տեր ստեղծել, որ պետությունն իրենը համարեր». Համլետ Պետրոսյան
9600:00
«Հայոց կաթողիկոսի աթոռն զբաղեցնողի եղբայրը միջազգային գործակալ է, որը...». նախագահողն ընդհատեց ՔՊ-ականի ելույթը ԵԽԽվ-ում (տեսանյութ)
122Երեկ, 23:54
FAF-ի անդամները պարզել են Ալբերտ Հովհաննիսյանի նկարով պաստառ
92Երեկ, 23:42
Ծաղկաձորի ավագանու ընտրություններում ՔՊ-ի ցուցակը կգլխավորի Նարեկ Հարությունյանը
90Երեկ, 23:18
Եմենում հայտարարվել է ընդհանուր զորահավաք՝ ընդդեմ հուսիների
223Երեկ, 22:49
Վարշամ Սարգսյանը կգլխավորի ՔՊ-ի ցուցակը Արմավիրի ավագանու ընտրություններում
89Երեկ, 22:36