ԿԳՄՍ-ն քննարկում է Թումանյանի թանգարանի նախկին տնօրենի գործով դատարանի որոշումը բողոքարկելու հարցը

ՀՀ ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է Անի Եղիազարյանի՝ Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից ազատումն անվավեր ճանաչելու Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարկման հարցը:
Այս մասին «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից:
«ԿԳՄՍ նախարարությունում քննարկվում է թիվ ԵԴ2/44185/02/23 քաղաքացիական գործով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի 2024 թվականի մարտի 29-ին կայացրած դատական ակտի բողոքարկման հարցը: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ բողոքարկման համար օրենքով սահմանված է մեկամսյա ժամկետ»,-ասվում է հաղորդագրության մեջ:
2023 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը լուծարել էր Անի Եղիազարյանի աշխատանքային պայմանագիրը՝ առանց թույլտվության արտերկիր գործուղման մեկնելու համար։
Եղիազարյանը, համամիտ չլինելով նախարարության կայացրած որոշման հետ, այն վիճարկել էր դատարանում:
Օրեր առաջ Անի Եղիազարյանը «Ֆեյսբուք»-ի իր պաշտոնական էջում հրապարակել էր ՀՀ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի վճիռը, որում ասվում է, որ Անի Եղիազարյանի հայցն ընդդեմ պատասխանող ՀՀ ԿԳՄՍ նախարարության՝ հայցվորին Հովհաննես Թումանյանի թանգարանի տնօրենի պաշտոնից ազատելու մասին 20. 10. 2023թ. Թիվ N 273-Ա/1 հրամանն անվավեր ճանաչելու, որպես հետևանք նախկին աշխատանքում վերականգնելու և հարկադիր պարապուրդի համար միջին աշխատավարձը բռնագանձելու պահանջների մասին, բավարարել ամբողջությամբ:
2024 թվականի հունվարին թանգարանի տնօրենի պարտականությունները վստահվել են Լեռնային Ղարաբաղի ԿԳՄՍ նախկին նախարար Լուսինե Ղարախանյանին: Հովհաննես Թումանյանի թանգարանում այժմ շինարարական աշխատանքներ են իրականացվում, ինչի պատճառով թանգարանը ժամանակավոր գործում է Հրանտ Մաթևոսյանի մշակութային կենտրոն-թանգարանում:

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
119Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
24416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
95715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
54613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62610.09.2026, 16:12