Իրավիճակն Օրենբուրգի մարզում զարգանում է «վատագույն սցենարով»
![]() 1321 Երկուշաբթի, 08 ապրիլի, 2024 թ., 22:18 ՌԴ Օրենբուրգի շրջկենտրոնի մերձակայքում գտնվող Ուրալ գետի ջրի մակարդակը երկուշաբթի՝ ապրիլի 8-ի դրությամբ, շարունակում է ակտիվորեն բարձրանալ, մոտենում է վտանգավոր մակարդակին և կարող է գերազանցել այն, հայտնում են քաղաքապետարանի աշխատակազմից։ «Օրենբուրգի հիդրոօդերևութաբանական կենտրոնի տվյալներով՝ ապրիլի 8-ի Մոսկվայի ժամանակով 12.00-ի դրությամբ, առավոտյան ժամը 8-ից Ուրալ գետում ջրի մակարդակը բարձրացել է 21 սանտիմետրով և կազմում է 893 սանտիմետր: Վտանգավոր սահմանը 930 սմ է»,- ասվում է հաղորդագրության մեջ: «Փորձագետների կանխատեսումների համաձայն՝ ջրի մակարդակը կգերազանցի վտանգավոր շեմը»,- հայտնում են քաղաքապետարանից՝ հավելելով, որ առաջիկա 2 օրերին իրավիճակը միայն կվատթարանա։ «Օրենբուրգի բնակիչներն, որոնք գտնվում են ջրհեղեղի գոտում, պետք է լքեն իրենց տները»,- ասել են շրջանային իշխանությունները: Սպասվում է, որ ջրհեղեղը կհասնի գագաթնակետին չորեքշաբթի օրը Ապրիլի 8-ի առավոտյան մարզում ավելի քան 10 հազար տուն և շուրջ 20 հազար կենցաղային հողատարածք մնացել է ջրի տակ։ Ավելի քան 6000 մարդ տարհանվել է, այդ թվում՝ մոտ 1500 երեխա, իսկ ավելի քան 1200 տարհանվածներ գտնվում են ժամանակավոր կացարաններում։ «Ուրալ գետի երկայնքով իրավիճակի նորմալացում Իրիկլինսկի ջրամբարից մինչև Իլեկ գյուղ սպասվում է ապրիլի 25-ից ոչ շուտ»,- հավելել է նահանգապետը։ Իրավիճակը Օրենբուրգի մարզում զարգանում է «վատագույն սցենարի համաձայն» |

«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
3900:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
4600:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
92Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
122Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
116Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
176Երեկ, 23:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
174Երեկ, 23:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
109Երեկ, 23:06
