Մարկո Պոլոյին նվիրված միջազգային ցուցահանդեսին ցուցադրվում են նաև ցուցանմուշներ Հայաստանի Պատմության թանգարանից

Վենետիկի հեղինակավոր թանգարաններից մեկում՝ Դոժերի պալատում, ապրիլի 6-ից բացվել է «Մարկո Պոլոյի աշխարհները․ 13-րդ դարի վենետիկյան վաճառականի ճանապարհորդությունը» խորագրով մեծածավալ միջազգային ցուցահանդեսը։ Ցուցադրությանը մասնակցում է նաև Հայաստանի պատմության թանգարանը՝ 32 ուշագրավ ցուցանմուշով։
«Երկու Հայաստանները և Մարկո Պոլոյի մուտքը Ասիա» և «Հայաստան՝ արքայի, գործվածքի, առևտրի և մշակույթի երկիր» խորագրերով բացատրական տեքստերի, քարտեզների ուղեկցությամբ հիմնականում միջնադարյան Հայաստանի մայրաքաղաքներ Անիից ու Դվինից, ինչպես նաև վանական համալիրներից մեզ հասած կոթողների, խեցեղենի, փայտե, ապակե, մետաղե հոյակերտ նմուշների, ձեռագրերի համադրությամբ այցելուները հնարավորություն ունեն ճանապարհորդելու Մարկո Պոլոյի ժամանակների միջնադարյան հայկական աշխարհով։
Հայաստանի պատմության թանգարանի հավաքածուից ցուցադրված են այնպիսի հոյակերտ նմուշներ, ինչպիսիք են Անիից պեղված 13-րդ դ․ փայտյա փորագրազարդ գրակալներից մեկը, վագրի և հովազի մենամարտը պատկերող ոսկեթել հյուսվածքով մետաքսե գործվածքի պատառիկը, Անիից և Դվինից պեղված տարբեր գեղազարդումներով և պատկերներով ջնարակապատ ափսեներ, անոթներ, գավաթներ, ապակե հետաքրքիր նմուշներ, Սպիտակավոր եկեղեցուց իշխան Ամիր Հասանի որսի տեսարանով բարձրաքանդակը, Կիլիկյան Հայաստանի Լևոն II և Լևոն III արքաների արծաթյա դրամները և այլ խորհրդանշական նմուշներ։
Մեծածավալ ցուցահանդեսը նվիրված է հայտնի իտալացի առևտրականի մահվան 700-ամյա տարելիցին, որի շրջանակներում ավելի քան 300 ցուցանմուշներ են համադրվել ինչպես Իտալիայից ու Հայաստանից, այնպես էլ Հունաստանից, Գերմանիայից, Իսպանիայից, Դանիայից, Չինաստանից, Քաթարից և այլ երկրներից։ Ցուցահանդեսը գործելու է մինչև սեպտեմբերի 29-ը։

Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
119Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
24416.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
95715.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
54613.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52513.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54712.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49612.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62610.09.2026, 16:12