«Նույնիսկ շունը չկերավ այն պահածոն, որը տալիս են զինվորներին». Վարդան Ղուկասյան
![]() 281 Չորեքշաբթի, 10 ապրիլի, 2024 թ., 13:30 Ինչպես նախօրեին հայտնել էինք, «ԴՕԿ» կուսակցության հիմնադիր Վարդան Ղուկասյանը ֆեյսբուքյան եթերում հանդես էր եկել հայտարարությամբ՝ տեղեկացնելով այսօր սպասվող զինվորական պահածոների դեգուստացիայի մասին։ Նա նշել էր, որ ստանում է հազարավոր ահազանգեր զինվորներից, որոնք բողոքում են, որ «տուշոնկաները» ոնց բերում են, այնպես էլ թափում են՝ «անգամ շները դա չեն ուտում»։ Եվ ահա, այսօր տեղի է ունեցել այդ միջոցառումը: «Տհաճ համ ուներ, բա հոտը, սա հնարավոր չի ուտել, չգիտեմ՝ ինչ միս է: Ու այս պահածոները գնում են դիրքեր: Սա մեր պատկերն է, պետության վերաբերմունքը՝ բանակին ու մեր զավակներին: Պետք է այցելենք արտադրամաս, տեսնենք՝ ի՞նչ արտադրամաս է, ինչո՞ւ է խոզերի համար նախատեսված պահածոն գնում դիրքեր»,- համտեսելով՝ ասել է Արաբկիրի նախկին թաղապետ Հովհաննես Շահինյանը: Դահլիճ բերվեց նաև մի հովվաշուն, որին երեկվանից չէին կերակրել: Շունը չկերավ պահածոների տեսականուց և ոչ մեկը: «Էս ի՞նչ եք տալիս զինվորին, ձեր տվածը անգամ շունը չի ուտում: Հետևությունները թողնում եմ հյուրերին ու լրագրողներին»,- հայտարարեց միջոցառմանն առցանց հետևող Վարդան Ղուկասյանը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
7603:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
138Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
178Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
142Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
294Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
264Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
307Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
241Երեկ, 19:30
