Ճապոնիայի բնակչությունը ռեկորդային տեմպերով նվազում է

Ճապոնիայի բնակչությունը, առանց օտարերկրացիների, մեկ տարում կրճատվել է ռեկորդային 837 հազար մարդով կամ տարեկան կտրվածքով 0,69 տոկոսով՝ հասնելով 121,193 միլիոնի, հաղորդում է երկրի ներքին գործերի և կապի նախարարությունը։ Հաշվի առնելով օտարերկրացիներին՝ բնակչության թիվը նվազել է 595 հազար մարդով (0,48%)՝ հասնելով 124,352 միլիոնի, ցուցանիշը նվազել է արդեն 13-րդ տարին անընդմեջ։
Երկրի 75 տարեկան և ավելի բարձր տարիքի բնակիչների թիվն աճել է 713 հազարով՝ հասնելով 20,08 միլիոնի՝ առաջին անգամ գերազանցելով 20 միլիոնը, իսկ 0-14 տարեկան բնակիչների թիվը նվազել է 329 հազարով՝ հասնելով մոտավորապես 14,17 միլիոնի։
Ռեկորդային է դարձել նաև տարեցների տեսակարար կշիռը, որը կազմել է 16,1%, իսկ մինչև 15 տարեկան երեխաների տեսակարար կշիռը հասել է 11,4%-ի և հասել պատմական նոր նվազագույնի։
Ճապոնիայի 47 պրեֆեկտուրաներից միայն մեկում է գրանցվել բնակչության աճ՝ Տոկիոյում, որտեղ բնակիչների թիվն ավելացել է երկրորդ տարին անընդմեջ։

«Ի՞նչ արժե վարչապետի մեկ օրվա կյանքը՝ ՀՀ քաղաքացիների վրա». Էդգար Ղազարյան (տեսանյութ)
1010:54
«Վարույթ նախաձեռնվե՞լ է ձեր դեմ, թե՞ ոչ». Էդգար Ղազարյանը՝ Վահե Հովհաննիսյանին (տեսանյութ)
3510:36
Առանձին շրջաններում սպասվում է անձրև (լուսանկար)
8507:18
«Ամենանողկալին ժողովրդի անունից և հանուն ժողովրդի բռնապետությունն է». Թաթուլ Հակոբյան
11102:06
«Հայերենը որպես միակ պետական լեզու սահմանող հոդվածը կդառնա անփոփոխելի». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
12900:54
«Փաշինյանի պլանն ամբողջովին պարզ է». Սպարտակ Կյուրեղյան
14000:24
«Նիկոլին ատող երիտասարդներին կարելի էր օգտագործել՝ որպես հեղափոխության շարժիչ ուժ, բայց...». Արգիշտի Կիվիրյան
123Երեկ, 23:42
Իրանի գերագույն առաջնորդը կառավարությանը հանձնարարել է ԱՄՆ-ի հետ հակամարտությունը լուծել խաղաղ ճանապարհով
297Երեկ, 23:37