ԱՄՆ-ն հայտարարել է, որ Իրանը հարված կհասցնի վաղն առավոտյան

ԱՄՆ-ն կարծում է, որ Իրանը կարող է հարձակվել Իսրայելի տարածքի վրա ապրիլի 14-ի առավոտյան, հայտնում է Al Jazeera-ն՝ վկայակոչելով ամերիկացի պաշտոնյային։
«Մենք խորապես մտահոգված ենք Իսրայելի վրա լայնածավալ հարձակման հեռանկարով,- ասել է պաշտոնյան:- Մեծ հավանականություն կա, որ Իրանը վաղը, կիրակի վաղ առավոտյան հարձակում կսկսի Իսրայելի վրա»։
Իսրայելական լրատվամիջոցները հայտնում են, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շտապ ուղևորվել է Գլխավոր շտաբ։ Առաջիկա ժամերին անվտանգության հարցերով նախարարների կաբինետի հրատապ նիստ կանցկացվի։
Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակ Դանիել Հագարին հայտարարել է, որ հակաօդային պաշտպանության համակարգերը գտնվում են լիարժեք պատրաստության վիճակում։ Նրա հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ Home Front Service-ը թարմացված ուղեցույց է տրամադրել հանրությանը՝ կապված Իրանի հարվածի հնարավորության հետ: Նա նաև ասել է, որ տասնյակ ինքնաթիռներ երկնքում են՝ լիակատար պատրաստության մեջ։
Արտաքին գործերի նախարար Իսրայել Կացը հետաձգել է վաղը նախատեսված այցը Հունգարիա և Ավստրիա։ Իսրայելի բոլոր քաղաքական գործիչներին հրամայվել է մնալ Իսրայելում և չեղարկել բոլոր արտասահման ուղևորությունները:
Իսրայելում վաղվա համար բոլոր դասերը չեղարկվում են։ Զանգվածային հավաքների սահմանափակումներ են մտցվում. քաղաքներում սկսել են բացվել հանրային ռմբապաստարանները։
Պաշտպանության նախարար Յոավ Գալանտն օպերատիվ հանդիպում է անցկացրել Գլխավոր շտաբի պետ Հերզի Հալեվիի և պաշտպանության այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ։

Սպասվում են տեղումներ
4707:36
«Պետականակենտրոն» ընդդիմության քաստիգը մեկնարկել է». Սուրեն Սուրենյանց
10103:06
«Զինծառայողի կյանքը չի կարող վերածվել հերթական վիճակագրական ցուցանիշի». ՀՀ պահեստազորի զինծառայողների նախաձեռնություն
11501:12
«Դուք չեք կարող որոշել Ուկրաինայի ճակատագիրն առանց Ուկրաինայի». Զելենսկի
210Երեկ, 23:30
«Մեղրիում ու Ագարակում անհրաժեշտ է պատրաստվել Իրանից հնարավոր փախստականների նոր հոսքին». Նաիրի Հոխիկյան
135Երեկ, 23:12
«Արագիլ»՝ Երևանի երբեմնի ամենասիրված ռեստորաններից մեկը՝ այսօր մոռացված ու լքված (լուսանկար)
119Երեկ, 22:48
«Ոստիկանը տխուր դեմքով պատասխանում է՝ ինչ էլ լինի, ինքը չի կանգնելու». Զառա Մարգարյան
129Երեկ, 22:12
Թրամփն Ալիևին հրավիրել է Մայամի
223Երեկ, 21:55