«Ես երբեք չեմ եղել Դաշնակցության անդամ». Հրանտ Տեր-Աբրահամյան
445
Կիրակի, 14 ապրիլի, 2024 թ., 20:24
«Մարտական եղբայրության» միաբանության անդամ Հրանտ Տեր-Աբրահամյանը ֆեյսբուքյան էջում գրել է. «Ճիշտն ասած, ես գրեթե երբեք ամանակ ու հավես չեմ գտել իմ մասին տարածվող հիմարությունների հերքմանը կամ անդրադարձին: Բայց, գուցե, փոխեմ սովորություններս, ու քիչ-քիչ, հաստատ ոչ հաճախ, փորձեմ անդրադառնալ: Սկսեմ մի «հին դարերից»: Իբր ես Դաշնակցության անդամ եմ եղել: Ասում են այնքան վստահ, կարծես իրենց աչքերով են տեսել: Մարդիկ, որոնք այն թվերին երբ իրենց կարծիքով ես դաշնակ եմ եղել, նույնիսկ ծնված չեն եղել: Ես երբեք չեմ եղել Դաշնակցության անդամ: 1999-ի ընտրություններին ձայն տվել եմ իրենց: Կարծեմ, 23 տարեկան տղայի համար մեծ մեղք էլ չի: Ձայնս տվել եմ՝ որպես ազգայնական կուսակցության: Ճիշտը որ ասեմ, նույնիսկ այդ ժամանակ դա կոմպրոմիսային որոշում եր եղել, որովհետև Դաշնակցության ազգյանականությունն էդ տարիքում ինձ համար շատ չափավոր է եղել: Միակ քաղաքական-հանրային խումբը, որին ես այդ տարիներին մասնակցել եմ, եղել է Ազգայնական ակումբը: Դա եղել է 1999-2001 թվականներին: Այդ խումբը գլխավորում էր Մուշեղ Լալայանը, որը այդ ժամանակ դուրս էր եկել Հանրապետական կուսակցությունից: Հետո Մուշեղը վերադարձավ «Հանրապետական» ու խումբը դադարեց գոյութուն ունենալուց: Շատ ջերմ, լավ հիշողություններ ունեմ էդ տարիների հետ: Այդ ժամանակ է նաև, որ ծանոթացել եմ Ժիրայր Սեֆիլյանի հետ: Դրանից հետո որևէ ֆորմալ խմբի մաս չեմ եղել մինչև 2006 թվական, երբ ծանոթացել եմ Նիկոլ Փաշինյանի հետ: Բայց 2004-06 թվականներին բավականին ակտիվ եմ եղել տարբեր հանրային նախաձեռնություններում: Այն ժամանակ դրանք քիչ էին, բայց, ասեմ, որ էսօր, երբ ինչ որ մեկը «Ֆեյսբուք»-ում սկսում է ասել, բա ռոբը, բա ռոբը, մտքումս միշտ ասում եմ՝ տո մեռնեմ ջանիդ, էն ժամանակ պայքարողներս էնքան քիչ էինք, որ բոլորս բոլորին ճանաչում էինք, դու հաստատ մեջները չկայիր...... Հասկանում եմ, որ 2006-ից սկսածն ավելի հետաքրքքիր է մեծ մասիդ: Բայց եկեք ինտրիգ թողնենք: Մի ուրիշ անգամ դրան էլ կանդրադառնամ, չեմ խոստանում, որ շատ շուտ: Կիրակի լինի, մի քիչ պարապ մնամ, երևի գրեմ: Էս մեկն ամփոփում ենք հետևյալ կերպ: Ես՝ Հրանտ Տեր-Աբրահամյանս երբեք չեմ եղել Դաշնակցության անդամ: Երբեք: Never. Ever. Никогда. Որ լինեի, նենց չի, որ թաքցնելու էի: Բայց յան տվեք էս թեմայով, 20 տարի է նույն բանն ենք կրկնում, չեք հոգնում»: