«Պակասում է միայն Ադրբեջանի քաղաքական կամքը». դեսպան

Գերմանիայում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ենգիբարյանը հարցազրույց է տվել «Լոյալ» անվտանգության քաղաքականության ամսագրի գլխավոր խմբագիր Անդրե Ուզուլիսին։ Խոսել է Հարավային Կովկասում անվտանգության, Լեռնային Ղարաբաղի բնակչության էթնիկ զտումների և խաղաղության կառուցման թեմաներից։ Այդ մասին տեղեկանում են Գերմանիայում ՀՀ դեսպանության մամուլի ծառայությունից։ Հարցազրույցում արծարծված հիմնական թեզերն են եղել՝
1. Հայաստանի հասարակության համերաշխության և ՀՀ կառավարության ջանքերի շնորհիվ հնարավոր եղավ մեղմել Լեռնային Ղարաբաղից բռնի կերպով Հայաստան տեղահանված անձանց վերահաս խնդիրները և խուսափել վրանային ավաններից։
2. Հայաստանը և Ադրբեջանը տեխնիկապես շատ մոտ են «Խաղաղության պայմանագրին», պակասում է միայն Ադրբեջանի քաղաքական կամքը։
3. Մեր տարածաշրջանում բարեկեցության միակ նախապայմանը խաղաղությունն է։ Խաղաղության հաստատման դեպքում վերջապես հնարավոր կլինի բացել սահմանները, ունենալ մարդկանց և ապրանքների ազատ տեղաշարժ, որից կօգտվի նաև Ադրբեջանը, կբացվի Թուրքիա-Հայաստան սահմանը, որ շահութաբեր կլինի բոլորի համար։
4. ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը մեր խաղաղության օրակարգի կարևորագույն մասն է, այն կդառնա հյուսիս-հարավ, արևելք-արևմուտք առևտրատնտեսական կապի կարևոր մաս։
5. Հայաստանում գործում են ժողովրդավարական ուժեղ կառուցակարգեր, երկիրը հաջողությամբ պայքար է մղում կոռուպցիայի դեմ, դա է պատճառը, որ 2022թ. ունեցանք ավելի քան 12 տոկոս տնտեսական աճ։
6. Հայաստանը քայլեր է ձեռնարկում սպառազինության ձեռքբերման շուկաների դիվերսիֆիկացման և պրոֆեսիոնալ բանակի կայացման ուղղությամբ։
7. ՌԴ-ն Հայաստանի ռազմավարական գործընկերն է, բայց այն նաև Ադրբեջանի ռազմավարական գործընկերն է և վերջինիս վաճառել է միլիարդավոր դոլարների սպառազինություն սկսած 2011թ. -ից, ինչը այդպես չէ Հայաստանի դեպքում։ Այս իմաստով ճիշտ չէ պնդումը, որ ՌԴ-ն Հայաստանի պաշտպանող ուժն է։ ՀԱՊԿ-ը Հայաստանին ոչ միայն չաջակցեց ռազմական առումով, այլև քաղաքական առումով, դա է պատճառը, որ մեզ մոտ լուրջ հարցեր կան կառույցի իմաստալիության առումով։
8. ԵՄ քաղաքացիական առաքելությունը դրական դերակատարություն ունի տարածաշրջանում։ Գերմանիայից, իբրև ԵՄ ամենամեծ պետություն, ակնկալում ենք Հայաստանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցում գործուն ջանքեր։ Մեզ համար կարևոր է նաև Գերմանիայի ազդեցությունը որպես Թուրքիայի հետ լավ հարաբերություններ ունեցող պետություն»։

Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևը կալանավորվել է 2 ամիս ժամկետով
27502.10.2026, 16:30
«Նասիմի Ռահիմ Օղլի Մուսաևի նկատմամբ կալանքի միջնորդություն է ներկայացվել»․ Կիմա Ավդալյան
28502.10.2026, 14:12
Ադրբեջանցի զինծառայողին ևս երկու մեղադրանք է առաջադրվել
30002.10.2026, 12:36
Տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ (տեսանյութ)
44430.09.2026, 16:12
Դատախազությունը պահանջում է ՊԵԿ-ում տարբեր պաշտոններ զբաղեցրած Աշոտ Արզումանյանից հօգուտ պետության բռնագանձել 20 անշարժ և շարժական գույք, 1,6 միլիարդ դրամ
35430.09.2026, 12:48
«Լիազորությունների սահմաններում համապատասխան միջոցներ կկիրառվեն պատասխանատուների նկատմամբ»․ ՀՀԽ
36130.09.2026, 11:48
«Մեկնարկում է հոկտեմբերի 25-ին կայանալիք ՏԻՄ ընտրությունների նախընտրական քարոզչությունը»․ ԿԸՀ
42829.09.2026, 17:00
Նիկոլ Փաշինյանն ընդունել է «Ռոսատոմ»-ի գլխավոր տնօրենին
80729.09.2026, 15:19