«ՀԱՊԿ-ն հույս ունի, որ Հայաստանի ղեկավարությունը քաղաքական սթափություն կդրսևորի». Թասմագամբետով

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը խոսել է Հայաստանի ղեկավարության հետ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության հարաբերությունների, ՀԱՊԿ խաղաղապահ աշխատանքի և Եվրասիայում անվտանգության իրավիճակի մասին։
— Վերջին շրջանում տեղեկատվական դաշտում շատ են շահարկումները ՀԱՊԿ-ի աշխատանքներին Հայաստանի հետագա մասնակցության թեմայով։ Հայաստանում պաշտոնյաները բավականին կոշտ հայտարարություններ են անում. ինչպե՞ս եք տեսնում կազմակերպության և Հայաստանի Հանրապետության հետագա փոխգործակցությունը:
— Երևանն, իսկապես, վերջերս չի մասնակցել ՀԱՊԿ քարտուղարության աշխատանքներին։ Սա Հայաստանի որոշումն է այս փուլում, և մենք՝ որպես միջազգային կազմակերպություն, հարգում ենք ինքնիշխան պետության ցանկացած որոշում։ Այնուամենայնիվ, կազմակերպության գործունեությունը շարունակվում է ամբողջ ծավալով, բոլոր ընթացակարգերը պահպանվում են՝ ՀԱՊԿ կանոնակարգային դաշտին համապատասխան։ Ընդունվող և ընդունված որոշումների մասին քարտուղարությունը տեղեկացնում է Երևանի համապատասխան կառույցներին։ Հայաստանի Հանրապետության պաշտոնատար անձանց՝ նշված հայտարարությունների առնչությամբ նշեմ, որ կազմակերպությանն անդամակցությունը կասեցնելու վերաբերյալ քարտուղարությունը Երևանից պաշտոնական հայտարարություն չի ստացել։
— Այնուամենայնիվ, քարտուղարությունը և Դուք՝ որպես կազմակերպության գլխավոր վարչական անձ, ակնկալու՞մ եք Հայաստանից նման հայտարարություն։
— Ե՛վ ես, և՛ քարտուղարությունն աշխատում ենք կազմակերպության կողմից ընդունված կանոնակարգերին և ընթացակարգերին խստորեն համապատասխան: Մենք, իհարկե, մեր վերլուծաբանների և նրանց հասանելի գործիքների օգնությամբ վերլուծում ենք իրավիճակը Հայաստանի շուրջ և Հայաստանի և կազմակերպության հարաբերություններում։ Չեմ թաքցնի, որ որոշ իրադարձություններ և տրամադրություններ հայաստանյան էլիտաների մոտ անհանգստություն են առաջացնում։ Բայց մենք հույս ունենք Հայաստանի քաղաքական ղեկավարության քաղաքական սթափության և կազմակերպության հետ կապված տարբեր սցենարների իրականացման հեռանկարների հավասարակշռված գնահատականի վրա։ Ընդգծեմ, որ Հայաստանը մնում է մեր դաշնակիցը, գործող բոլոր պարտավորությունները մնում են ուժի մեջ։

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
11220:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
13611:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
388Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
35731.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
45030.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
60228.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
58028.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
57827.10.2026, 16:06