ԱՄՆ-ն և Իսրայելը համաձայնության են եկել Ռաֆահում «Համաս»-ը ոչնչացնելու «ընդհանուր նպատակի շուրջ»

ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաները խորհրդակցություններ են անցկացրել Իրանի հարվածների, ինչպես նաև Գազայի հատվածի հարավում գտնվող պաղեստինյան Ռաֆահ քաղաքի վրա հրեական պետության կողմից ծրագրված ցամաքային գործողության վերաբերյալ: Այս մասին ասվում է Սպիտակ տան մամուլի ծառայության տարածած հաղորդագրության մեջ։ Ամերիկյան կողմից խորհրդակցություններին մասնակցել է ԱՄՆ-ի նախագահի՝ ազգային անվտանգության գծով օգնական Ջեյք Սալիվանը, իսրայելական կողմը ներկայացրել են ռազմավարական պլանավորման նախարար Ռոն Դերմերը և երկրի Ազգային անվտանգության խորհրդի ղեկավար Ցաչի Հանեգբին: Նրանք քննարկել են «Իրանի հարձակումը և Իսրայելի պաշտպանությունն ավելի ամրապնդելուն ուղղված հավաքական ջանքերը»։ Սալիվանը նաև տեղեկացրել է Իրանի դեմ սահմանված նոր պատժամիջոցների մասին։
Բացի այդ, ընդլայնված կազմով խորհրդակցություններ են անցկացվել Ռաֆահի շուրջ ստեղծված իրավիճակի վերաբերյալ։
«Կողմերը համաձայնության են եկել Ռաֆահում «Համաս»-ը ոչնչացնելու ընդհանուր նպատակի շուրջ»,- նշվում է փաստաթղթում։
Միևնույն ժամանակ, Միացյալ Նահանգները «անհանգստություն է հայտնել Ռաֆահում գործողությունների տարբեր սցենարների վերաբերյալ, և Իսրայելի ներկայացուցիչները համաձայնել են հաշվի առնել այդ նկատառումները և լրացուցիչ խորհրդակցություններ անցկացնել փորձագիտական մակարդակով»:

«Չմնաց համաշխարհային գեթ մեկ լրատվամիջոց, որ չանդրադառնա Հայաստանին»․ Ռուբեն Հայրապետյան
4215:18
«Դատավճիռը մտել է օրինական ուժի մեջ»․ Րաֆֆի Ասլանյան
4515:12
«Կաթնամթերքն անորակ է, վտանգավոր, առանց վերահսկողության ու մի բան էլ ահավոր թանկ»․ Գոռ Մադոյան
5015:06
«Աշխարհի առաջատար լրատվամիջոցները խոսում են Հայաստանի մասին, բայց ի՞նչ համատեքստում»․ Անդրանիկ Հովհաննիսյան (տեսանյութ)
5614:30
«Դադիվանքը, Ամարասը, Ծիծեռնավանքը, Գանձասարը, Շուշիի Սուրբ Ամենափրկիչը հայ ժողովրդի հոգևոր կենտրոններն են»․ Էդուարդ Շարմազանով
5514:06
«Դիլիջանում գյուղատնտեսական շուկա չկա, COP17-ին Դիլիջանի տաղավար են ներկայացրել»․ Ոսկան Սարգսյան
7412:36
Սպասվում է առանց տեղումների եղանակ (լուսանկար)
9708:24
Բալիում զբոսանավ է պայթել, զբոսաշրջիկները նետվել են ջուրը (տեսանյութ)
258Երեկ, 23:19