«Ադրբեջանը զորավարժություններ է կազմակերպել՝ ուղղված հակաօդային պաշտպանության իրականացմանը»․ Տաթևիկ Հայրապետյան
164 Ուրբաթ, 19 ապրիլի, 2024 թ., 15:18 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․«Իրան-Իսրայել լարման ֆոնին, Ադրբեջանի ՊՆ-ն այսօր հաղորդագրություն է տարածել ռազմաօդային ուժերի և ռազմածովային ուժերի կողմից «Caspian Sky-2024» համատեղ մարտավարական զորավարժությունների կազմակերպման մասին՝ ուղղված հակաօդային պաշտպանության իրականացմանը։ «Ընդհանուր առմամբ մարտավարական զորավարժություններին ներգրավվել են մինչև 300 զինվորականներ, մարտական, պահակային, հրամանատարական և կառավարման նավեր, նավակներ, մարտական ուղղաթիռներ և անօդաչու թռչող սարքեր։ Պլանի համաձայն, նավերը՝ ՀՕՊ անձնակազմի հետ միասին իրականացրել են գործողություններ՝ ուղղված Կասպից ծովի ադրբեջանական հատվածում ծովային էներգետիկ ենթակառուցվածքի հակաօդային պաշտպանության կազմակերպմանը, թշնամու երևակայական օբյեկտների ոչնչացմանը»,-նշված է հաղորդագրության մեջ։ Վստահ եմ, որ այս զորավարժությունները փոխկապակցված են Իրան-Իսրայել աճող լարվածության հետ։ Ադրբեջանն այն պետությունն է, որը ապահովել է Իսրայելի մուտքը Հարավային Կովկաս, ավելին՝ հնարավորություն տվել, որ Իսրայելը ռազմական ու հետախուզական ներկայություն ստանա հենց Իրանի հետ սահմանների երկայնքով»։ |
«Civic-ը և նրա լրագրողներն ասոցացվում են ոչ թե լրագրության, այլ իշխանության պրոպագանդայի հետ». քաղաքագետ
169Երեկ, 16:48«Բոլորն իրար հարցնում են՝ ի՞նչ է լինելու». Վահե Հովհաննիսյան
154Երեկ, 16:24«Բա ասում էիք՝ Սաշիկն ա 50% սաղ բիզնեսներում, դրա համար ա սովորական մարդն աղքատ»․ Սևակ Հակոբյան
186Երեկ, 16:00«Ականազերծվում է Գեղարքունիքի մարզը. Ճամբարակից և Ջիլից մեր զորքերը հանվում են». Ադիբեկյան
200Երեկ, 15:18ԵԽ-ում կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածու երկրի կարգավիճակից
283Երեկ, 14:54«Քաղաքական ուժերի համախմբում կլինի և պայքարը կհաջողի»․ Վազգեն Մանուկյան (տեսանյութ)
139Երեկ, 14:30«Փաշինյանն ու նրա թիմը այլևս անելիք չունեն»․ Հայկ Մարության (տեսանյութ)
197Երեկ, 13:24«Ողջունում ենք Ղազախստանում բանակցություններ անցկացնելու՝ Ադրբեջանի ու Հայաստանի համաձայնությունը»․ Տոկաև
268Երեկ, 12:36