«Տարածքների հանձնումից հետո այս ճանապարհով այլևս երթևեկ չի լինելու»․ Ոսկան Սարգսյան
![]() 209 Շաբաթ, 20 ապրիլի, 2024 թ., 11:00 Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Վարչապետի աշխատակազմից hայտնել են. «Ճշգրտության համար արձանագրենք, որ Ադրբեջանը ստանում է իրեն պատկանող երկուսուկես գյուղ, որովհետեւ Կըզլ Հաջըլի գյուղի տարածքն ամբողջությամբ, Աշաղը Ասկիպարա գյուղի տարածքի մի զգալի մասը մինչ այս էլ եղել է Ադրբեջանի տիրապետության ներքո: Իսկ Հայաստանի Հանրապետությունն այս գործընթացում ստանում է սահմանազատման հետ կապված եւ անվտանգային ռիսկերի նվազեցում»: Իրականում անվտանգային ռիսկերը ոչ թե նվազելու են, այլ՝ անհամեմատ աճելու են։ Գյուղերի տարածքները Ադրբեջանին հանձնելուց հետո խաթարվելու է այդ հատվածով Հայաստան-Վրաստան, Իջևան-Նոյեմբերյան տրանսպորտային հաղորդակցությունը, Ոսկեպար գյուղի կապը Իջևանի և Նոյեմբերյաի հետ։ Ադրբեջանին են հանձնելու սահմանագոտում իշխող բարձունքներ, այդտեղ 30 տարում ամրացված մարտական դիրքեր, ջրերի մեծ ակունքներ։ Որ այդ հատվածում բանակի փոխարեն սահմանապահներ են կանգնելու, ամենևին չի նվազեցնում ռիսկերը։ Նիկոլ Փաշինյանն ինքն է խոստովանել, որ գյուղերի տարածքների հանձնումից հետո երաշխիք չկա, որ պատերազմ չի լինելու։ Նիկոլ Փաշինյանը գնաց, հանդիպեց Ոսկեպարի, Կիրանցի, Բերքաբերի բնակիչների հետ, խոստումներ տվեց, սակայն, ինչպես միշտ, խաբեց։ Աղբյուրը` Ոսկան Սարգսյան |

Ուղիղ միացում՝ Երևանի քաղաքապետարանից (տեսանյութ)
2709:36
«Իսկ ժամանակին զրպարտելու համար ինչ-որ մեկը պատասխան տալո՞ւ է». Իշխան Գևորգյան
6409:24
«Միայն ռուսաստանցի օլիգարխի թիմակիցները կարող էին Նիժնի Տապռից գալ ու Գյումրին գյուղ անվանել». Ռուբեն Ռուբինյան (տեսանյութ)
6409:12
Աշոցքում ձյուն է տեղում, Գորիսում, Դիլիջանում մառախուղ է
7109:06
Եղանակն առաջիկայում (լուսանկար)
8807:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
14503:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
177Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
212Երեկ, 23:18
