ՃՈ խախտումներն էլեկտրոնային ծանուցմամբ ստանալու դեպքում տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով. հայտնի է գրանցվելու կարգը

2024 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ է մտնում ՆԳՆ բարեփոխումների արդյունքում կիրառվող բոնուսային համակարգի հաջորդ բաղադրիչը։
Մայիսի 1-ից հետո տեսանկարահանող կամ լուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով կայացված որոշումներն էլեկտրոնային ծանուցման եղանակով ստանալու դեպքում վճարման ենթակա տուգանքի գումարը կնվազի 20 տոկոսով։
Այս մասին հայտնել են ՆԳ նախարարությունից։
«Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելու համար պետք է կատարել հետևյալ հաջորդական քայլերը․
Անհրաժեշտ է մուտք գործել ՀՀ ոստիկանության ճանապարհային ոստիկանություն ծառայության առցանց հարթակ՝ roadpolice.am համակարգ։ Օրինակ, այսպես․ սեղմելով «Մուտք» կոճակը՝ հայտնվում եք «Տրանսպորտային միջոցներ» ենթաբաժնում, որտեղ երևում են ձեզ պատկանող տրանսպորտային միջոցների տվյալները։
Հաջորդ քայլով սեղմելով «Ծանուցումներ» ենթաբաժինը՝ լրացնում եք էլփոստի հասցեն, որպեսզի բաժանորդագրվեք և էլփոստի միջոցով ծանուցվեք կատարված իրավախախտումների մասին։
Էլփոստի հասցեն լրացնելով և «Կատարել» կոճակը սեղմելով՝ տեսնում եք «Ստուգեք Ձեր էլեկտրոնային նամակը և անցեք հղումով» նշումը։
Հաջորդիվ մուտք եք գործում էլփոստ և անցնում sms@roadpolice էլ. հասցեից ստացված հղումով ու հաստատում այն։ Հաստատելուց հետո կհայտնվեք կրկին roadpolice.am համակարգի «Ծանուցումներ» ենթաբաժնում, որտեղ արդեն կանաչ նշանի միջոցով կտեսնեք, որ էլեկտրոնային ծանուցման համար Ձեր գրանցումը հաջողությամբ կատարվել է։
Գործընթացը պատշաճ իրականացնելուց և roadpolice.am համակարգում Էլեկտրոնային ծանուցումն ակտիվացնելուց հետո Ձեր կատարած իրավախախտումների համար սահմանված տուգանքը կնվազեցվի 20 տոկոսով։
Տեսալուսանկարահանող սարքերով արձանագրված խախտումներով, եթե, օրինակ, պետք է նշանակվեր 5000 դրամ տուգանք, ապա ծանուցումն էլեկտրոնային եղանակով ստանալու պայմաններում կկիրառվի բոնուսային նվազեցում և տուգանքի չափը կկազմի 4000 դրամ»,- ասված է հաղորդագրության մեջ։

Ավագ դպրոցում մեկնարկում է ճանապարհային երթևեկության անվտանգության նոր կրթական ծրագիր
26104.06.2026, 20:36
Ռուսաստանը ոչնչացրել է Zeekr-ի պաշտոնական ավտոսրահը Կիևում
65002.06.2026, 18:34
«Տեղեկությունը, թե վարորդները կարող են դիմել գանձված գումարները վերադարձնելու պահանջով, իրավական հիմնավորում չունի». Արտյոմ Կարապետյան
48229.05.2026, 16:06
«Երբ երկրումդ չկա կարգապահություն, չպետք է զարմանալ այսպիսի վարորդների վրա»․ Րաֆֆի Ասլանյան (տեսանյութ)
51627.05.2026, 14:42
«Այդ 6 բալը գարաժից մինչև առաջին խաչմերուկ կսպառվի». Մհեր Գրիգորյան (տեսանյութ)
52527.05.2026, 12:06
«Կարմիր գծերի թանկացման գործը վերջապես ավարտվեց»․ Վահե Գրիգորյան
51327.05.2026, 10:48
Մայիսի 25-ից 28-ը կլինեն երթևեկության սահմանափակումներ
87021.05.2026, 21:00
Վարորդներին համատարած տուգնում են. «Ժողովուրդ»
113716.05.2026, 09:00