«Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը մասնակցում է նոր ցուցադրության

Հայաստանի ազգային պատկերասրահում բացվել է «Մոդեռն ոճը» խորագրով նոր ցուցահանդես։ Ցուցահանդեսում ներկայացված են հայ և ռուսական մոդեռնի տարաբնույթ կողմերը բնորոշող նկարիչների աշխատանքներ։
Ներկայացված ցուցանմուշներից հատկապես ուշագրավ է Վարդգես Սուրենյանցի նշանավոր աշխատանքներից՝ «Արա գեղեցիկ և Շամիրամ» կտավը։
Վարդգես Սուրենյանցի «Արա Գեղեցիկ և Շամիրամ» կտավը Մովսես Խորենացու գրի առած առասպելի լավագույն գեղանկարչական մարմնավորումն է:
Համաձայն ավանդազրույցի, Ասորեստանի թագուհի Շամիրամը, լսելով հայոց թագավոր Արայի գեղեցկության մասին, պատվիրակներ է ուղարկում նրա մոտ՝ խնդրելով ամուսնանալ իր հետ և դառնալ Ասորեստանի թագավոր: Բայց Արան, հավատարիմ մնալով իր ժողովրդին և հայրենիքին, մերժում է Շամիրամին: Վերջինս՝ զայրացած, վճռում է բազմաքանակ զորքով գալ Հայաստան՝ Արային գերելու: Սակայն ճակատամարտում Արան զոհվում է:


Տեսարանը ներկայացնում է ասորեստանյան պալատի շքեղ հարդարված ու քանդակազարդ մի դահլիճ: Արայի և Շամիրամի հակադրությունը, վերջինիս իրարամերժ զգացմունքները, արտաքին անշարժության տակ թաքնված ներքին դինամիկան տեսարանին հաղորդել են լարվածություն ու խոր դրամատիզմ: Շամիրամի սևեռուն հայացքը, կեցվածքը մատնում են տարբեր հոգեվիճակներ՝ հագուրդ չստացած կիրք, վերակենդանացման հույս, ափսոսանք, անզորություն: Մինչդեռ Արայի դեմքին նկատելի է խաղաղություն և վեհություն:
Ցուցահանդեսը կգործի մինչև մայիսի 9-ը։

Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
386Երեկ, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
35513.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
35913.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
44212.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
40212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
53510.09.2026, 16:12
«Գոյ» թատրոնը վերադառնում է
71808.09.2026, 23:12
«Հովհաննավանքը հայ ժողովրդի սրբությունն է, ոչ թե ռաբիս երաժշտության տակ փող աշխատելու «օբյեկտ»». Սամվել դպիր Գրիգորյան
86207.09.2026, 08:42