«Սա ամբողջ հայ ժողովրդի գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է». Թաթոյան
![]() 180 Շաբաթ, 27 ապրիլի, 2024 թ., 01:36 Իրավունքի և արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանի ֆեյսբուքյան գրառումը. «Կիրանցի, Ոսկեպարի ու մյուս գյուղերի բնակիչները պայքարում են իրենց անվտանգության ու կյանքի, իրենց երեխաների իրավունքների համար: Մարդկանց այս պայքարն իրենց պապական տներում անվտանգ ապրելու ու ընտանիքի արժանապատիվ եկամուտ վաստակելու համար է, նրա համար է, որ արժանապատիվ կյանքի պայմաններից չզրկվեն՝ խմելու ջրից սկսած: Այս խնդիրները պատրանքներ չեն: Դրանք միանգամայն իրական են, որ առաջանալու են ադրբեջանական զինված ծառայողներին գյուղերին մոտեցնելու արդյունքում. ապացույցները, ցավոք, ունենք Սյունիքում, Վայոց ձորում, Գեղարքունիքում: Սեփական իրավունքների համար մարդկանց պայքարը բացարձակ արդարացի է նաև այն պատճառով, որ Հայաստանի կառավարությունը, իշխանության մաս կազմող տարբեր պաշտոնյաներ 2020թ. նոյեմբերից սկսած շարունակաբար մոլորեցրել են մարդկանց, թաքցրել են առաջանալիք խնդիրները ու հիմա բերել-հասցրել են այս օրհասական վիճակի և այս ամենն արել են հանուն սեփական պաշտոնների, սեփական քաղաքական շահերի ու սեփական սխալները կոծկելու: Բացարձակ անընդունելի է հատկապես կանանց և երեխաների նկատմամբ բռնության կիրառումը: Հայոց եկեղեցու Սրբազան Հայրերը՝ Տավուշի, Գուգարաց և Շիրակի թեմերի առաջնորդները, մյուս հոգևորականները մարդկանց հետ են, քանի որ դա է բխում հոգևորականի էությունից: Ի վերջո, սա սովորական գործընթաց չէ. սա ամբողջ հայ ժողովրդի համար գոյաբանական իրավունքների ու արժանապատվության համար պայքարի մաս է: Էլ չեմ խոսում էմոցիոնալ այն ապրումների մասին, ինչի միջով մարդիկ ստիպված են անցնել»: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
