«Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը». Տ. Հայրապետյան
148 Երեքշաբթի, 30 ապրիլի, 2024 թ., 17:18 Ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը թելեգրամյան իր ալիքում գրում է․ «Ռուբեն Վարդանյանի թեման շարունակում է փոթորկել ադրբեջանական լրատվադաշտը։ Ռեպորտաժում նշվում է, որ Ադրբեջանի դեմ «կեղտոտ արշավ» է սկսվել Վարդանյանի հետ կապված, խոսվում է CNN-ի տեսանյութի մասին։ Կրկին սրտնեղած բողոքում են, որ Վարդանյանին առաջադրել են Խաղաղության Նոբելյան մրցանակի համար։ Հետաքրքրական է, որ Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցի ժամանակ ԱՄՆ պետքարտուղարը ևս անդրադարձել էր Բաքվում ապօրինաբար պահվող անձանց թեմային։ «Պետքարտուղար Բլինքենը կրկին հորդորել է Ադրբեջանին հավատարիմ մնալ մարդու իրավունքների պաշտպանության միջազգային պարտավորություններին և ազատ արձակել Ադրբեջանում անարդարացիորեն պահվողներին», նշված էր ամերիկյան կողմի հաղորդագրության մեջ։ Թեև չի շեշտվում, որ խոսքը հայերի մասին է, բայց կարծում եմ՝ հստակ կարելի է հասկանալ դա։ Ամփոփելով նշեմ, որ համառ աշխատանքն ի վերջո արդյունք տալու է, այս թեման պետք է պահել միջազգային հանրության օրակարգում։ Ադրբեջանի հայատյացությունն ու ընդգծված անտագոնիզմը հենց Վարդանյանի հանդեպ ցույց է տալիս, որ Բաքվում գտնվելը մեծ սպառնալիք է էթնիկ հայի կյանքի համար։ Դրա համար պետք է ակտիվ քայլեր ձեռնարկել հնարավորինս արագ նրանց ազատ արձակելու ուղղությամբ»: Աղբյուրը` Տաթևիկ Հայրապետյան |
Բագրատ Սրբազանը հանդիպում է դասախոսների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
5118:54«Ում ուզում եք՝ գործից հանեն, ասեք, ողջագուրվեմ հետը»․ Բագրատ Սրբազան
5018:48Բագրատ Սրբազանը՝ առաջիկա հանրահավաքի մասին (տեսանյութ)
7518:24«Ավարտվեց Արթուր Սուքոյանի և Դավիթ Լևոնյանի միջև առերես հարցաքննությունը»․ փաստաբան
7318:18«Կգնաս, Արցախիդ հրապարակում սիգնալ կտաս»․ պարեկը՝ արցախցուն
11118:06«Հո գիժ չե՞ք՝ ձեր գիժ շեֆի պես»․ Գեղամ Մանուկյան
8217:54«Ոստիկաննե՛ր, ցուցարարների հետ վարվեք այնպես, ինչպես Քոչարյանի ժամանակ»․ Պետրոս Ղազարյան
8717:48Բագրատ Սրբազանը հանդիպում է բժիշկների հետ․ ՈՒՂԻՂ ՄԻԱՑՈՒՄ (տեսանյութ)
10017:24