«Խոսրովի» արգելոցի՝ խիստ վթարային վիճակում գտնվող զարդը` Աղջոց վանքը

4-րդ դարում Խոսրով Կոտակ թագավորի կողմից հիմնված անտառը բազմաթիվ մեծարժեք հուշարձաններ և կոթողներ է թաքցնում իր սրտում։ 1958 թվականին պետական արգելոցի կարգավիճակ ստացած այս տարածք այսօր մուտք գործել հնարավոր է միայն հատուկ թույլտվությամբ և սահմանված վճարով։ Իսկ գարնան ու ամռան ամիսներին արգելոցը այցելուների պակաս չի ունենում, որովհետև նրանց այստեղ գրավում են ինչպես բնական, այնպես էլ մարդու կողմից հարյուրավոր տարիներ առաջ կառուցված մի շարք հուշարձաններ։ Ոչ այդքան անտառապատ մի բլրի վրա է գտնվում այդ հուշարձաններից թերևս ամենանշանավորը՝ Աղջոց վանքը, որին կարելի է հասնել ինչպես քայլարշավով՝ անցնելով երկար կիլոմետրեր լեռնային տեղանքում, այնպես էլ ամենագնաց մեքենաներով, որոնք տրամադրում է արգելոցը։
Ըստ ավանդության՝ վանքը հիմնադրել է Գրիգոր Լուսավորիչը 4-րդ դ. սկզբին՝ որպես կուսանաց վանք: Ներկայիս վանքը կառուցվել է 13-րդ դարում: Եղել է կրոնական և մշակութային կենտրոն: Պարսպապատերով շրջապատված վանական համալիրը բաղկացած է գլխավոր՝ Ս. Ստեփանոս եկեղեցուց, գավթից, Ս. Պողոս-Պետրոս եկեղեցուց, բնակելի և տնտեսական շինություններից:
Վանքը խիստ վթարային վիճակում է հասել մեզ։ Հայտնի է, որ այն նախ մեծապես տուժել է 1679 թ. երկրաշարժից, որից հետո նորոգվել և գործել մինչև 18-րդ դարի կեսը, սակայն ժամանակի ընթացքում լքվել է և աստիճանաբար քայքայվել։


Վանքի շինություններն աչքի են ընկնում 13-րդ դարի զարդարվեստին բնորոշ մի շարք ուշագրավ զարդամոտիվներով։



Վարդգես Սուրենյանցի «Լքյալը» 130 տարի անց առաջին անգամ Հայաստանում է. ինչպես է կտավը հայտնվել Ղազախստանում (լուսանկար)
106Երեկ, 21:36
Արցախի մշակույթի նախկին նախարարները դիմել են Ժաննա Անդրեասյանին
23616.09.2026, 14:48
Հայտնի են «Էմմի» մրցանակաբաշխության դափնեկիրները (տեսանյութ)
93315.09.2026, 13:55
«Մատուռն ուսումնասիրված և ընդգրկված չէ գյուղի պատմության և մշակույթի հուշարձանների ցանկում»․ Վարդան Ոսկանյան
53813.09.2026, 16:48
«Երեք հազար տարվա հայկական գավաթների դիզայնին ուշադրություն դարձրեք»․ Սուքիաս Թորոսյան
52113.09.2026, 15:48
Եղեգիսի 1340 թվականի բացառիկ խաչքարը՝ մաշված, բայց կանգուն (լուսանկար)
54312.09.2026, 23:54
«Հավատի խաչվող գույները». Ռոբերտ Էլիբեկյանի արվեստը՝ Մատենադարանի միջնադարյան ձեռագրերի կողքին (լուսանկար)
49212.09.2026, 21:42
Քննարկվել է մարզերի 13 պատմամշակութային օբյեկտներին պատմության և մշակույթի անշարժ հուշարձանի կարգավիճակ տալու հարցը
62210.09.2026, 16:12