«Դուք բացառիկ գորովանք ունեք ՔՊ-ականների նկատմամբ»․ Լիլիթ Գալստյանը՝ գլխավոր դատախազին
![]() 193 Երկուշաբթի, 06 մայիսի, 2024 թ., 11:24 ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին մեղադրեց ոչ սկզբունքային և կողմնակալ լինելու մեջ։ «Ակնհայտ է, որ ձեր նշանակումը հաշվարկված քայլ էր՝ կառուցված ձեր քաղաքական կողմնակալության և թիմային շահերը սպասարկելու պատրաստակամության հիման վրա, որը խանգարում է ձեզ գոնե մասամբ կանխել Հայաստանի հեղինակությունը վարկաբեկող բացահայտ քաղաքական հետապնդումները, կախյալ դատական համակարգը, ոստիկանության խոշտանգումներն ու բռնաճնշումները, կամայական ձերբակալությունները, վարչական ռեսուրսի ցինիկ չարաշահումը»,- ասաց Գալստյանը՝ նշելով, որ գլխավոր դատախազը բացառիկ գորովանք ունեք ՔՊ-ականների նկատմամբ, անգամ չի նկատում իշխանությունների հակապետական քայլերը․ «Փաշինյանը, որպես բարի կամքի դրսևորում, թշնամուն է փոխանցում ռազմական գաղտնիք հանդիսացող, չգաղտնազերծվող ականապատ դաշտերի քարտեզները։ Պետք է որ իմանաք՝ ինչպես է որակվում թշնամուն գաղտնի տեղեկություններ փոխանցելը․ պետական դավաճանություն, ասելիք կամ անելիք չունե՞ք, տիկի՛ն դատախազ»,- հարցրեց պատգամավորը: |

«Իրանական կողմն այժմ աշխատում է միջուկային համաձայնագրի առաջարկի տեքստի վրա». Արաղչի
322Երեկ, 21:37
«Եվրոպական պատվիրակությունները Ժնևում բանակցությունների ժամանակ նստել էին նախասրահում և սուրճ էին խմում». Լավրով
327Երեկ, 16:16
«Եվրոպացիները ոչնչով չեն կարող օգնել Ուկրաինայի շուրջ բանակցություններին». Պեսկով
332Երեկ, 15:52
«Իրանը բոլորովին դեմ չի լինի խաղալ Թրամփի PR-ի վրա, եթե հաջողվի նրա հետ գալ շահեկան գործարքի». Հակոբ Բադալյան
220Երեկ, 14:06
Արաղչին Գրոսսիի հետ քննարկել է Թեհրանի և Վաշինգթոնի միջև անուղղակի բանակցությունները
282Երեկ, 12:57
Չարլզ 3-րդը իրավապահ մարմիններին տրամադրել է հասանելիություն Էնդրյուի փաստաթղթերին
259Երեկ, 11:07
«Պուտինը միշտ անկեղծ է եղել ինձ հետ». Ուիթքոֆ
244Երեկ, 10:45
«Հուսով եմ՝ առաջիկա շաբաթներին լավ լուրեր կլսեք». Ուիթքոֆ
294Երեկ, 09:52
