«Շատ հարցեր են կուտակվել». Փաշինյանն ու Պուտինը կհանդիպեն

Կրեմլը մեծ նշանակություն է տալիս մայիսի 8-ին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի կայանալիք հանդիպմանը։
Փաշինյանը Մոսկվա կգա ԵԱՏՄ հոբելյանական գագաթնաժողովին. նույն օրը տեղի կունենա Հայաստանի վարչապետի և Ռուսաստանի Դաշնության Նախագահի երկկողմ հանդիպումը։ «Կցանկանայի ևս մեկ անգամ ընդգծել, որ մենք մեծ նշանակություն ենք տալիս այս երկկողմ հանդիպմանը, որը, ինձ թվում է, կօգնի շատերին», - ասել է ՌԴ նախագահի՝ միջազգային հարցերով օգնական Յուրի Ուշակովը լրագրողներին։ Ուշակովը հավելել է, որ Կրեմլն ակնկալում է, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը բաց կքննարկեն երկկողմ հարաբերությունների խնդրահարույց հարցերը։
«Վերջերս խնդրահարույց հարցեր են կուտակվել Ռուսաստանի և Հայաստանի հարաբերություններում, որոնք, ինչպես ակնկալում ենք, բաց կքննարկվեն ղեկավարների միջև»,- լրագրողներին ասել է Ուշակովը։ Նա հիշեցրել է, որ Պուտինն ու Փաշինյանը երկար ժամանակ չեն հանդիպել: Վերջին հանդիպումը տեղի է ունեցել 2023 թվականի դեկտեմբերի վերջին, «և դրանից հետո առաջնորդները գործնականում չեն շփվել»։
«Քննադատություններ են հնչում թե՛ Ռուսաստանի, թե՛ ՀԱՊԿ-ի հասցեին, որին մասնակցությունը, գիտեք, որ Հայաստանը դե ֆակտո սառեցրել է, թեև դեռևս չի հրաժարվել այդ կազմակերպությանը լիարժեք անդամանկցությունից: Բայց նրանք չեն մասնակցում զորավարժություններին և պատրաստվում են ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից: Միևնույն ժամանակ, Հայաստանում ցուցադրաբար զարգանում է երկխոսությունն Արևմուտքի հետ՝ ներառելով Եվրոմիությանն անդամակցելու տարբեր տարբերակներ, իսկ ՆԱՏՕ-ի հետ կապերն ակտիվանում են: Այսինք, հիմա շատ հարցեր են կուտակվել, որոնք պահանջում են ղեկավարների անմիջական քննարկում»,- ասել է ՌԴ նախագահի օգնականը։

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
10320:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
13311:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
381Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
35331.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
44830.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
60028.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
57828.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
57627.10.2026, 16:06