Կիրակի, 19 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ

Սպասվում են ինտենսիվ անձրևներ, կարկուտ
183
Երեքշաբթի, 07 մայիսի, 2024 թ., 08:24

Երևան քաղաքում՝

Մայիսի 7-8-ին ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ի գիշերը՝ ինտենսիվ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 17-20մ/վ արագությամբ։ Մայիսի 9-ին, 10-11-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։

Հանրապետության տարածքում՝

Մայիսի 7-8-ին՝ ժամանակ առ ժամանակ, 10-ի և 11-ի ցերեկը շրջանների զգալի մասում, 9-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է անձրև և ամպրոպ, մայիսի 7-ին առանձին շրջաններում՝ ինտենսիվ, հնարավոր է նաև կարկուտ։
Քամին՝ արևմտյան՝ 3-6մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 18-23մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 9-10-ին կբարձրանա 2-3 աստիճանով։

Երևան քաղաքի մայիսի 7-ի բազմամյա կլիմայական տվյալներ

Օդի առավելագույն ջերմաստիճան 34.1°C (1998թ.)
Օդի նվազագույն ջերմաստիճան 4.5°C (1990թ.)
Օդի միջին օրական ջերմաստիճան 14.7°C

Եղանակային առաջիկա կանխատեսումներին ծանոթանալու համար այցելեք այստեղ։