Երկուշաբթի, 20 մայիսի, 2024 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Առավոտը գնալու եմ քաղաքով պտտվեմ»․ Բագրատ Սրբազան

«Առավոտը գնալու եմ քաղաքով պտտվեմ»․ Բագրատ Սրբազան
112
Ուրբաթ, 10 մայիսի, 2024 թ., 09:18

«Առավոտը գնալու եմ քաղաքով պտտվեմ, գնամ համալսարանի կողմերը՝ առանց որևէ կոչեր անելու, ուսանողների հետ հանդիպեմ և այսպես շարունակ»,-երեկ երեկոյան հրապարակում հավաքվածների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։
Հիշեցնենք, որ երեկ Վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրաժարականի համար տված ժամանակը լրանալուց հետո Բագրատ Սրբազանը Հանրապետության հրապարակում ընթացող հանրահավաքի ժամանակ հայտարարեց, որ մայիսի 10-ից խաղաղ անհնազանդության գործողություններ են սկսելու՝ ստիպելու հրաժարական ներկայացնել։ Ինչպես նաև Ազգային ժողովով վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց է սկսվելու և այդ նպատակով ԱԺ երեք խմբակցությունների հետ քննարկումներ են կազմակերպվելու։
Բագրատ Սրբազանը հայտարարել էր նաև, որ գիշերը մնալու է Հանրապետության հրապարակում։