Ֆրանսիան Հայաստանին և Ադրբեջանին հորդորում է շարունակել սահմանազատումն ըստ պայմանավորվածության

Ֆրանսիան ողջունում է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև բանակցությունների նոր փուլի անցկացումը, որը տեղի էր ունեցել մայիսի 10-ին և 11-ին Ալմաթիում, հայտնում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։
Ֆրանսիան ընդգծում է կողմերի՝ 1991 թվականի Ալմաթիի հռչակագրին և միմյանց տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանն իրենց հավատարմությունը վերահաստատելու կարևորությունը՝ որպես այս գործընթացի հիմք և որպես 2022 թվականի հոկտեմբերի 7-ին Պրահայում կայացած քառակողմ հանդիպման շարունակություն։
Այս համատեքստում Ֆրանսիան կոչ է անում շարունակել սահմանի սահմանազատումը՝ հիմնվելով 2024 թվականի ապրիլի 19-ի ընդունված սկզբունքների վրա և շարունակել տեղում իրականացված առաջին սահմանազատման աշխատանքները։
Ֆրանսիան նաև կոչ է անում շարունակել քննարկումները՝ երկու երկրների միջև խաղաղության պայմանագրի ստորագրման նպատակով և ողջունում է Ղազախստանի իշխանությունների նախաձեռնությունը՝ հեշտացնելու այս բանակցությունները։
Ֆրանսիան կշարունակի աշխատել իր գործընկերների հետ Հարավային Կովկասում արդար և կայուն խաղաղություն հաստատելու համար՝ միջազգային իրավունքին համապատասխան։

Սահմանադրական ճգնաժամի ֆոնին հրաժարական է տվել Լեհաստանի արդեն երրորդ դեսպանը
9720:00
Բացահայտվել են կաշառք տալու և ստանալու մի շարք դեպքեր (տեսանյութ)
13111:12
ՌԴ ԱԳՆ-ն հերքել է լուրերը, թե Մոսկվան հրաժարվել է համաձայնեցնել Ռուսաստանի նոր դեսպանի թեկնածությունը
377Երեկ, 18:12
Հայտնի է, թե նոյեմբերի 29-ին կայանալիք ՏԻՄ ընտրություններում քաղաքական ուժերը որ համարների ներքո հանդես կգան
35131.10.2026, 11:00
«Առաջիկա կիրակի դուրս կբերվի Սկևռայի սրբոց մասանց պահարանը»․ Մայր Աթոռ
44730.10.2026, 10:36
Արգելանք է կիրառվել Արթուր Բաղդասարյանի և նրա հետ փոխկապակցված 7 անձանց գույքերի նկատմամբ (լուսանկար)
59828.10.2026, 16:24
ԱԺ-ն նոր պատգամավոր ունի (տեսանյութ)
57728.10.2026, 12:06
Նիկոլ Փաշինյանը հյուրընկալել է Իսպանիայի թագուհի Սոֆիային (տեսանյութ)
57527.10.2026, 16:06