Սլովակիայի վարչապետը մահափորձի է ենթարկվել. վիճակը ծայրահեղ ծանր է

4757
Չորեքշաբթի, 15 մայիսի, 2024 թ., 18:06
Մահափորձի է ենթարկվել Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիցոն, հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին։
Հաղորդվում է, որ զինված միջադեպը տեղի է ունեցել մայրաքաղաք Բրատիսլավայից դուրս, երբ Ֆիցոն դուրս էր գալիս շենքից, որտեղ կառավարությունն արտագնա նիստ էր անցկացնում։
Ֆիցոյին շտապ տեղափոխել են հիվանդանոց, ըստ լրատվամիջոցների՝ նրա ուղղությամբ չորս կրակոց է արձակվել, այդ թվում՝ որովայնին։
Ինչպես հաղորդվում է, կրակոցներ արձակողը ձերբակալված է։ Այս պահին այլ մանրամասներ հայտնի չեն։
Սլովակիայի նախագահը դատապարտել է վարչապետի դեմ «դաժան» հարձակումը՝ մաղթելով նրան ապաքինում:

«Ագրեսիայի հետևանքներն ամեն օր տեսնում ենք կյանքի տարբեր շերտերում». Վահե Հովհաննիսյան
4617:12
«Երթևեկությունն ուղղակի խայտառակություն է»․ Վարդան Ոսկանյան
5717:00
Արմավիրի դատարանից կալանավոր է փախել
5216:30
«Գրություն եմ ուղարկել ՀՀ կառավարությանը»․ Ռուբեն Մխիթարյան (լուսանկար)
8314:06
«Ինչո՞ւ է կենսաչափական նոր անձնագրի գինը սովորական անձնագրից մոտ 29 անգամ բարձր»․ հարց՝ Արփինե Սարգսյանին (տեսանյութ)
10013:36
Ֆրանսիայում հանգստյան օրերին տեղի ունեցած բողոքի ցույցերի ժամանակ ավելի քան 1400 մարդ է ձերբակալվել (տեսանյութ)
13313:31
«Ողբերգական վթարից տուժած երեխաներից երկուսի վիճակը շարունակում է մնալ ծայրահեղ ծանր»․ Անահիտ Ավանեսյան
7812:54
«Ստեղծելու ենք քաղաքապետարանի՝ արհեստական բանականությամբ երկվորյակ». Տիգրան Ավինյան (տեսանյութ)
7012:42