Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

Ադրբեջանի խորհրդարանը Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումից մանրամասներ է հայտնել

Ադրբեջանի խորհրդարանը Սիմոնյան-Գաֆարովա հանդիպումից մանրամասներ է հայտնել
224
Ուրբաթ, 17 մայիսի, 2024 թ., 12:48

Ադրբեջանի խորհրդարանը (Միլի Մեջլիս) մանրամասներ է հայտնել երեկ՝ Ժնևում, Հայաստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահներ Ալեն Սիմոնյանի և Սահիբա Գաֆարովայի միջև կայացած բանակցություններից։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են Ադրբեջանի և Հայաստանի միջև բանակցությունների ֆոնին երկու երկրների խորհրդարանների կողմից խաղաղ գործընթացին աջակցելու հետ կապված հարցերը։ Հանդիպումն անցել է կառուցողական մթնոլորտում։ Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը խորհրդարանների միջև»,- ասվում է Մեջլիսի տարածած հաղորդագրության մեջ։